Հուլիսի վերջին փողի զանգվածը Հայաստանում ավելացել է 2,6 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Փողի զանգվածի ծավալը Հայաստանում հուլիսի վերջին, հունիսի համեմատ, ավելացել է 20,8 մլրդ դրամով կամ 2,6 տոկոսով և հուլիսի վերջին կազմել 807,4 մլրդ դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով, կանխիկ գումարի ծավալը բանկային համակարգից դուրս հուլիսի վերջին շուրջ 275,1 մլրդ դրամ է կազմել հունիսի վերջի 265,1 մլրդ դրամի դիմաց, ցպահանջ ավանդները (դրամով) 105,1 մլրդ դրամ են կազմել` հունիսի վերջի 101,4 մլրդ դրամի համեմատ։

Ժամկետային ավանդների ծավալը (դրամով) հաշվետու ժամանակահատվածում 65,1 մլրդ դրամ է կազմել` հունիսի վերջի 63,5 մլրդ դրամի համեմատ։ Ընդ որում արտարժույթով ավանդների ծավալը շուրջ  362 մլրդ դրամ է կազմել`հունիսի վերջի 356,5 մլրդ դրամի համեմատ։

Արտարժույթով ավանդների բաժինը փողի զանգվածի կազմում հուլիսի վերջին, հունիսի համեմատ, կրճատվել է 0,49 տոկոսային կետով մինչև 44,84 տոկոս:

Միաժամանակ փողի բազմարկիչը հուլիսի վերջին 1,85 է կազմել՝ հունիսի համեմատ ավելանալով 0,04 կետով։ -0- (1 դոլարը 362,72 դրամ է):-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img