Նոյեմբերին Հայաստանում փողի զանգվածի ծավալն աճել է 2.2%–ով` մինչև 1 457.9 մլրդ դրամ

08.01.2014 19:04
 Նոյեմբերին Հայաստանում փողի զանգվածի ծավալն աճել է 2.2%–ով` մինչև 1 457.9 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի. /ԱՌԿԱ/. Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2013 թվականի նոյեմբերի վերջին, հոկտեմբերի համեմատ, աճել է 0.26 տոկոսով` կազմելով մոտ 1 470,6 մլրդ դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից, հանրապետության Կենտրոնական բանկի նախնական տվյալների հիման վրա, կանխիկի ծավալը բանկային համակարգից դուրս նոյեմբերի վերջին կազմել է մոտ 352.7 մլրդ դրամ (անկումը` 1.9%), դրամներով ցպահանջ ավանդները կազմել են 188.5 մլրդ դրամ (աճը` 2.8%)։

Ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում ավելի քան 241.4 մլրդ դրամ է կազմել (աճը` 4.5%)։  Ընդ որում, արտարժույթով ավանդների ծավալը շուրջ 688,4 մլրդ դրամ է կազմել (անկումը` 0.7%).

Միաժամանակ փողի բազմարկիչը նոյեմբերի վերջին 1.97 է կազմել՝ հոկտեմբերի 2.04–ի դիմաց։ (1 դոլարը` 405,95 դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև