Հայաստանում փողի զանգվածի ծավալը մարտին ավելացել է 1,6%–ով և մոտ 1 539 մլրդ դրամ կազմել

05.05.2014 12:59
Հայաստանում փողի զանգվածի ծավալը մարտին ավելացել է 1,6%–ով և մոտ 1 539 մլրդ դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի. /ԱՌԿԱ/. Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2014թ.-ի մարտի վերջին, փետրվարի համեմատ, աճել է 1,6%–ով և կազմել է մոտ 1 539 մլրդ դրամ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով` բանկային համակարգից դուրս կանխիկ գումարի ծավալը մարտի վերջին կազմել է շուրջ 328,5 մլրդ դրամ՝ փետրվարի վերջին գրանցված ավելի քան 330,9 մլրդ դրամի դիմաց, ցպահանջ ավանդները (դրամով) 181,7 մլրդ դրամ են կազմել` նախորդ ամսվա վերջի 185,3 մլրդ դրամի դիմաց։

Ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում ավելի քան 280,9 մլրդ դրամ է կազմել` փետրվարի վերջի 275,4 մլրդ դրամի դիմաց։ Ընդ որում, արտարժույթով ավանդների ծավալը շուրջ 747,6 մլրդ դրամ է կազմել` նախորդ ամսվա վերջին գրանցված 723 մլրդ դրամի դիմաց։

Միաժամանակ փողի բազմարկիչը հուլիսի վերջին 1,97 է կազմել՝ փետրվարի  համեմատ նվազելով 0,03 կետով։ (1 դոլարը` 413,59 դրամ):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև