ՀՀ ԿԲ-ն կխթանի էլեկտրոնային ֆինանսական ծառայությունների զարգացումը. ԿԲ նախագահ

18.10.2010 15:45
ՀՀ ԿԲ-ն կխթանի էլեկտրոնային ֆինանսական ծառայությունների զարգացումը. ԿԲ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկը մտադիր է խթանել հանրապետությունում էլեկտրոնային ֆինանսական ծառայությունների զարգացումը, երկուշաբթի Ֆինանսիստների և բանկիրների առաջին համահայկական համաժողովի ժամանակ ասել է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

Երկուշաբթի Երևանում բացվել է ֆինանսիստների և բանկիրների առաջին համահայկական համաժողովը։ ՀՀ սփյուռքի նախարարության, ԿԲ-ի և Բանկերի միության կողմից կազմակերպված համաժողովին մասնակցում են  45 ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Լիբանանից և  Արաբական Միացյալ Էմիրություններից։

«Հայաստանի Կենտրոնական բանկը կարևորում է հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորումը: ՀՀ ԿԲ-ի քաղաքականությունն այս ոլորտում հետևողականորեն ուղղված է Հայաստանում էլեկտրոնային ֆինանսական ծառայությունների զարգացման խթանմանը», - հայտարարել է նա:

Ջավադյանի խոսքերով՝ ՀՀ Կենտրոնական բանկը պատրաստ է անհրաժեշտ պայմաններ ստեղծել՝ էլեկտրոնային ծառայություններ մատուցող կենտրոնների, մասնավորապես՝ back-office-ների ստեղծման ծրագրի իրագործման համար:

Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովի հիմնական նպատակն է ողջ աշխարհի հայ բանկիրների և ֆինանսիստների ներուժի համախմբումը, Հայաստան-Սփյուռք համագործակցության արդյունավետության բարձրացման մեխանիզմների մշակումը, Ֆինանսիստների և բանկիրների համահայկական ասոցիացիայի ստեղծումը և դրա հիման վրա պրոֆեսիոնալ ցանցի  ձևավորումը։ --0--


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև