Հայաստանի բանկերի չբաշխված շահույթը 9 ամսվա ընթացքում աճել է 3,5 անգամ

19.10.2010 16:02
Հայաստանի բանկերի չբաշխված շահույթը 9 ամսվա ընթացքում աճել է 3,5 անգամ

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի չբաշխված շահույթը 2010 թ.-ի հունվար-սեպտեմբերին, ավելանալով  3,5 անգամ, կազմել է շուրջ 24,1 միլիարդ դրամ՝  2009 թ.-ի նույն ժամանակահատվածի 6,9 միլիարդ դրամի համեմատ: Նման տվյալներ են հրապարակված «ԱՌԿԱ» գործակալության ֆինանսատնտեսական «Հայաստանի բանկերի գործունեության 2010 թ.-ի երրորդ եռամսյակի ցուցանիշները» տեղեկագրում:

Հարկ է նշել, որ Հայաստանում գործող 21 բանկերից 19-ի ընդհանուր շահույթը հունվար-սեպտեմբերին կազմել է ավելի քան 23,8 միլիարդ դրամ՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի 3,2 միլիարդ դրամ համեմատ, որն արձանագրվել է 15 բանկերի մոտ: Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում երկու բանկ վնաս է կրել: Հունվար-սեպտեմբերին երկու բանկերի վնասների ընդհանուր մեծությունը կազմում է 210,3 միլիոն դրամ:

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ Հայաստանի բանկային համակարգի շահույթի գծով առաջատարների եռյակն ունի հետևյալ տեսքը.

տեղ

Բանկ

09.30.2010

հազար դրամ

09. 30. 2009

(% արտահայտությամբ)

1

ՎՏԲ-Հայաստան բանկ

3 190 334

309.85

2

HSBC-Հայաստան բանկ

3 005 275

196.16

3

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ

2 995 483

8.29


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև