Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի 2018 թ.–ի I եռամսյակի վարկանիշը

19.04.2018 13:55
Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի 2018 թ.–ի I եռամսյակի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի./ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի 2018 թ.–ի I եռամսյակի վարկանիշը։

Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը 2018 թ.–ի առաջին եռամսյակի ընթացքում կազմել է 20,1 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 10,7 մլրդ դրամի համեմատ` ավելանալով 87,2 տոկոսով։ Միաժամանակ, հանրապետությունում գործող բոլոր 17 բանկերն առաջին եռամսյակն ավարտել են շահույթով։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն, շահույթի ցուցանիշով առաջատարների հնգյակում են Արցախբանկը, Ամերիաբանկը, Արդշինբանկը, ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ու Ինեկոբանկը։

«ԱՌԿԱ»–ի տվյալներով, երկրում ամենաշահութաբեր բանկը հունվար–մարտի գործունեության արդյունքներով Արցախբանկն է, որի զուտ շահույթը կազմել է 2,8 մլրդ դրամ։ Հատկանշական է, որ նախորդ տարվա առաջին երեք ամսում բանկը կրել է 531,6 մլն դրամի վնաս։

Երկրորդ հորիզոնականում է Ամերիաբանկը` 2,56 մլրդ դրամ շահույթով (55,87%–ի աճ)։

Երրորդն Արդշինբանկն է, որը 2018 թ.–ի առաջին եռամսյակում վաստակել է 2,18 մլրդ դրամի շահույթ` ապահովելով 76,27 տոկոսի աճ։

Չորրորդ հորիզոնականում է ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ` 2,16 մլրդ դրամ շահույթով` 1,47 մլրդ դրամի համեմատ (46,42 տոկոսի աճ)։

5–րդն Ինեկոբանկն է, որի շահույթը 2018 թ.–ի առաջին եռամսյակում կազմել է 2 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 1,7 մլրդ դրամի համեմատ (18,97 տոկոսի աճ)։

Բանկերի վարկանիշը կազմելու համար աղբյուր է հանդիսանում «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերը» տեղեկագիրը։

Այս տեղեկագիրն ու գործակալության մյուս ինֆորմացիոն պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարկետինգի բաժին (е-mail: [email protected])։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև