Հայաստանում նոյեմբերին հոկտեմբերի համեմատ 1,6% գնաճ է գրանցվել

30.11.2010 17:22
Հայաստանում նոյեմբերին հոկտեմբերի համեմատ 1,6% գնաճ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում նոյեմբերին, հոկտեմբերի  համեմատ, 1,6 տոկոս գնաճ է գրանցվել, ինչը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքի (ներառյալ ալկոհոլային խմիչքը և ծխախոտը) 3,1% գնաճով, հաղորդում է ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունը:

Տեղեկատվության համաձայն` նոյեմբերին հոկտեմբերի համեմատ  ոչ պարենային ապրանքի գները 0,5 տոկոսով ավելացել են, իսկ ծառայությունների ոլորտի սակագները նվազել են 0,3 տոկոսով:

2009 թ.-ի դեկտեմբերի համեմատ նոյեմբերին սպառողական գների ինդեքսը 107,5 տոկոս է կազմել, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրանքը) 110,2 տոկոս է կազմել, ոչ պարենային ապրանքներինը՝ 104,5 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտի սակագները՝ 104,4 տոկոս։

Հունվար-նոյեմբերին սպառողական գների միջին ամսական աճը 0,7 տոկոս է կազմել, ինչը 0,3 տ.կ.-ով բարձր է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (0,4%)։

Միաժամանակ 2009 թ.-ի նոյեմբերի համեմատ այս տարվա նոյեմբերին սպառողական գների ինդեքսը 109,6 տոկոս է կազմել, այդ թվում պարենային ապրանքների գների ինդեքսը (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրանքը) աճել են 13,9 %-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 5,5 տկոսով, ծառայությունների ոլորտի սակագները՝ 4,6 տոկոսով, իսկ հունվար-նոյեմբերին՝ 2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, համապատասխանաբար, 108,1 տոկոսով, 108,1 տոկոսով, 110,1 տոկոսով և 107,0 տոկոսով։

Ինչպես հաղորդում է վիճակագրական ծառայությունը, 2005թ.-ի համեմատ 2010թ.-ի նոյեմբերին սպառողական գների ինդեքսը 135,2 տոկոս է կազմել, այդ թվում պարենային ապրանքների գների աճը (ներառյալ ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտային արտադրանքը) 35,2 տոկոս է կազմել, ոչ պարենային ապրանքներինը՝ 26 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտում սակագներն աճել են 40,2 տոկոսով։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ հոկտեմբերի համեմատ նոյեմբեր ամսին երկրի բոլոր ուսումնասիրվող քաղաքներում սպառողական գներն աճել են 1,4-2,6 տոկոսով։ Միաժամանակ մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1,4 տոկոսով:

Պետբյուջեի համաձայն՝ Հայաստանում 2010թ.-ի վերջին գնաճը ծրագրված է 4% (±1,5%) մակարդակում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև