Հայաստանում գնաճը հունվար–նոյեմբերին գրանցվել է 2,8% մակարդակում

19.12.2014 21:05
Հայաստանում գնաճը հունվար–նոյեմբերին գրանցվել է 2,8% մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում գնաճը 2014թ.–ի հունվար–նոյեմբերին, 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 2,8 տոկոս։ «ԱՌԿԱ» գործակալությանը նման տվյալներ է տրամադրել ՀՀ ԱՎԾ–ն։

Միաժամանակ սպառողական գները հանրապետությունում այս տարվա նոյեմբերին, նախորդ ամսվա համեմատ, աճել են 1,3 տոկոսով։

ԱՎԾ–ի տվյալներով` տնտեսական ակտիվության աճը 2014 թ.–ի հունվար–նոյեմբերին, 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 3,8 տոկոս։

Պետբյուջեի համաձայն` Հայաստանում գնաճը 2014 թ.–ին նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%), իսկ ՀՆԱ–ի աճը` 5,2 տոկոսի սահմանում։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև