«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» քարտապանները Իտալիա ուղևորություն շահելու հնարավորություն ունեն

01.12.2010 14:07
«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» քարտապանները Իտալիա ուղևորություն  շահելու հնարավորություն ունեն

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հայտարարում է MasterCard  International միջազգային վճարային համակարգի հետ համատեղ հատուկ նախատոնական ակցիայի մասին Նոր տարվա նախաշեմին, որի հաղթողը կարող է Իտալիա մեկնել։

«Դեկտեմբերի 1-31-ը բանկը Maestro և MasterCard Standard քարտեր է տրամադրում երկու տարի ժամկետով առանց նվազող մնացորդի և առանց տարեկան քարտային հաշվի սպասարկման վարձի»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ։

Ընդ որում քարտով յուրաքանչյուր անկանխիկ գործարք կատարելու համար մասնակիցներին միավորներ են հաշվառվում։ Առավել շատ միավոր հավաքած վեց հաղթողները կընտրվեն 2011թ.-ի ապրիլին։

«Գլխավոր մրցանակն ուղևորություն է դեպի Իտալիա երկու անձի համար։ Մյուս  ֆինալիստները արժեքավոր մրցանակներ կստանան»,- նշվում է բանկի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1998թ. Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցման նպատակով: 2007թ.-ից Բանկը ռուսական «Գազպրոմբանկի» 100 տոկոսանոց դուստր կառույցն է։

Խոշոր հաճախորդների թվում են՝ «ՀայՌուսգազարդը», «Հայաստանի էլեկտրացանցերը», Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանը, «ԱՐՄԵՆԱԼ» գործարանը, «Սարգիս Կարոլինա» ՍՊԸ, «Շարմ» հոլդինգը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև