«ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտի քարտապանները 2013 թվականին կօգտվեն նոր առավելություններից

15.01.2013 13:05
«ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտի քարտապանները 2013 թվականին կօգտվեն նոր առավելություններից

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. 2013 թվականին «Անելիք Բանկ» ՓԲԸ–ն նախատեսում է զարգացնել «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտերի ընձեռած հնարավորությունները, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, քարտապանները նոր առավելություններ կստանան ոչ միայն Երևանի լավագույն 21 ակումբներում, ռեստորաններում, սրճարաններում,  այլ`  Երևանի մշակույթի մի շարք օջախներում, այդ թվում` թատրոններում:

«2013 թվականին նախատեսում ենք BOOM ENERGY քարտապանների համար ստեղծել առավել գրավիչ պայմաններ և ընձեռել նոր հնարավորություններ: Այդ նպատակով մենք այս տարի կհամագործակցենք մշակութային կազմակերպությունների, մասնավորապես` թատրոնների հետ, որոնք «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտի քարտապաններին կտրամադրեն մի շարք առավելություններ` անվճար մուտք, զեղչեր, 1 տոմսի դիմաց անվճար տոմս  և նոր հնարավորություններ: Նախատեսվում է նաև նոր ժամանցային ակումբների ներգրավում: Նշեմ նաև, որ այսուհետ «ANELIK BANK BOOM ENERGY VISA CLASSIC» քարտի քարտապանները կկարողանան անվճար մուտք ունենալ Crazy գիշերային ակումբում յուրաքանչյուր երկուշաբթի»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ  Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի բաժնետերերն են լիբանանյան CreditBank–ը 89.95 տոկոս բաժնեմասով և բանկի վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը` 10.05 տոկոս բաժնեմասով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև