Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 2013թ.–ի մայիսին աճել են 6,5%–ով` կազմելով 140,5 մլն դոլար

13.07.2013 10:55
Հայաստան կատարված մասնավոր փոխանցումները 2013թ.–ի մայիսին աճել են 6,5%–ով` կազմելով 140,5 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով 2013 թ.-ի մայիսին ստացվել է ոչ առևտրային բնույթի ավելի քան 140,49 մլն դոլարի միջոց` 2012թ.–ի մայիսի  համեմատ ավելանալով 6,5 տոկոսով, տեղեկացնում ենք ՀՀ ԿԲ կայքից։

Միաժամանակ Հայաստանից արտասահման իրականացված փոխանցումների ծավալը մայիսին կազմել է 25,2 միլիոն դոլար՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 25,6 միլիոն դոլարի դիմաց: Հաշվետու ժամանակահատվածում մուտքերի մաքուր ներհոսքը կազմել է շուրջ 115,27 միլիոն դոլար` անցյալ տարվա մայիսի 106,1 միլիոն դոլարի դիմաց։

Ռուսաստանից Հայաստան ստացված դրամական միջոցների ներհոսքը, որն ամենամեծն է ընդհանուր կառուցվածքում, հաշվետու տարվա մայիսին կազմել է շուրջ 118,7 մլն դոլար, իսկ Հայաստանից Ռուսաստան իրականացված դրամական փոխանցումները` 14,7 մլն դոլար։

ԿԲ տվյալների համաձայն, 2013թ.–ի հունվար–մայիս ամիսներին դրամական միջոցների միջոցով Հայաստան է ստացվել 577,39 մլն դոլար, միաժամանակ նույն ժամանակահատվածում Հայաստանից արտասահման իրականացված դրամական փոխանցումների ծավալը կազմել է շուրջ 124,5 մլն դոլար։($1–ը` 414,92 դրամ) —0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև