Մասնավոր դրամական փոխանցումների մաքուր ներհոսքը Հայաստան II եռամսյակում աճել է 15%–ով` մինչև 147,5 մլրդ դրամ

18.09.2013 12:05
Մասնավոր դրամական փոխանցումների մաքուր ներհոսքը Հայաստան II եռամսյակում աճել է 15%–ով` մինչև 147,5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Մասնավոր դրամական փոխանցումների մաքուր ներհոսքը Հայաստանի բանկերում գործող դրամական փոխանցումների միջազգային համակարգերով 2013 թվականի երկրորդ եռամսյակում ավելացել է 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմար 15 տոկոսով` կազմելով 147,5 մլրդ դրամ, ասվում է «Հայաստանի Կենտրոնական բանկի բանբերի» 2013 թվականի երկրորդ եռամսյակի համարում

Դրամական փոխանցումների միջազգային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների անդամ–առևտրային բանկերով դեպի Հայաստան տրանսֆերտների ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 170,3 մլրդ դրամ` 2012 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ ավելանալով 15 տոկսով, իսկ դեպի Հայաստան փոխանցումների թիվը կազմել է  821  հազար։ Միաժամանակ դեպի Հայաստան դրամական փոխանցումների ծավալը գերազանցել է Հայաստանից փոխանցումների ծավալը 7,5  անգամ։

Ինչպես նշվում է ԿԲ բանբերում, դեպի Հայաստան դրամական միջազգային համակարգերով մեկ փոխանցման ծավալը միջինը կազմել է 207 հազար դրամ։

Միաժամանակ 2013 թվականի երկրորդ եռամսյակում առևտրային բանկերի թղթակցային հաշիվներով ֆիզիկական անձանց վճարները կազմել են մոտ 59,1 մլրդ դրամ` նվազելով նախորդ տարվա նույն ժամանակահատածի համեմատ 24 տոկոսով։Միաժամանակ վճարի չափը միջինը կազմել է 4,3 մլն դրամ (2012 թվականի երկրորդ  եռամսյակի համեմատ աճը` 1,1 մլն դրամով)։Միաժամանակ ֆիզիկական անձանց փոխանցումները բանկերի թղթակցային հաշիվներով կազմել են 57,3 մլրդ դրամ (26 տոկոսի անկում)։($1 – 409,61 դրամ).  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև