Ֆինանսական հատվածի մուտքերը Հայաստանի բյուջե աճում են. վարչապետ

23.12.2010 12:10
Ֆինանսական հատվածի մուտքերը Հայաստանի բյուջե աճում են. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերջին հինգ տարում աճում են ֆինանսական հատվածի մուտքերը Հայաստանի բյուջե, ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը РБК daily-ին տված հարցազրույցում:

«Վերջին հինգ տարում աճում են ֆինանսական հատվածի մուտքերը Հայաստանի բյուջե: Դա բացատրվում է ուժեղ վերահսկողությամբ, որն անորակ ակտիվներ չի թույլատրում բանկերի բալանսներում»,- ասել է կառավարության ղեկավարը:

Նրա խոսքով, անհուսալի պարտքերի ակտիվների մեծ ծավալներ դուրս գրելու անհրաժեշտություն չկա: «Նույնը կարեի ասել ապահովագրական շուկայի մասին: Եկամտի լուրջ հոդվածներ են դարձել հեռահաղորդակցական ընկերություններից ստացված մուտքերը»,- նշել է  վարչապետը:

Նրա խոսքով արտահանման եկամուտը, լեռնամետաղագործական արտադրանքից զատ, ապահովում է սննդի արդյունաբերությունը, բոլորին հայտնի կոնյակը:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև