ՀՅԴ-ն ժամանակավրեպ է համարում ԱՊՊԱ-ի ներդրումը Հայաստանում. պատգամավոր

27.12.2010 18:55
ՀՅԴ-ն ժամանակավրեպ է համարում ԱՊՊԱ-ի ներդրումը Հայաստանում. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ Հեղափոխական Դաշնակցությունը ժամանակավրեպ է համարում Հայաստանում ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը (ԱՊՊԱ), երկուշաբթի ասաց ԱԺ ՀՅԴ պատգամավոր, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արա Նռանյանը:

«Մենք սկզբունքորեն դեմ չենք պարտադիր ապահովագրման համակարգի ներդրմանը, խնդիրն այն է, որ պարտադիր ապահովագրումը սոցիալական խնդիրների լուծման լավագույն ձևերից է և մի քանի բաղադրիչ ունի, և ԱՊՊԱ-ն դրանց թվում ամենևին առաջին տեղում չէ»,- երկուշաբթի «Նովոստի» մամուլի կենտրոնում ասաց Նռանյանը: Նա ընդգծեց, որ կան սոցիալական ռիսկեր, որոնց ապահովագրումից էլ ցանկալի է սկսել:

Ըստ նրա, բազմաթիվ սոցիալական ռիսկեր կան, որոնք ամենից ավելի ապահովագրման կարիք ունեն, և ցանկալի է, որ կառավարությունն ի սկզբանե սկսի սոցիալական ռիսկերի ապահովագրությունը, որից հետո անցնի ավտոապահովագրությանը:

Միաժամանակ, նա նշեց, որ ԱՊՊԱ ներկայիս օրենսդրությունը որոշակի մտահոգություն է հայտնում նախևառաջ այն առումով, որ դրանց սակագները լիարժեք չեն հիմնավորված:

Մասնավորապես, նրա խոսքերով, այլ երկրների փորձի համաձայն, ԱՊՊԱ ներդրումից հետո արձանագրված ՃՏՊ-ների թիվն աճում է 4-5 անգամ, ընդ որում՝ եթե Հայաստանում տարեկան արձանագրվում է երկու հազարից պակաս ՃՏՊ, ապա առավելագույն շեմը պետք է հաշվի առնվի գրեթե 10 հազարի մակարդակով, և ոչ թե 30 հազարի, որոնք սակագների հաշվարկման հիմքում են դրվել:

«Սահմանված սակագները բավական վիճելի են, քանի որ դրանցում ամրագրված ցուցանիշը համաչափ չէ հնչեցված հայտարարություններին, և եթե օրենքով սահմանված վճարները կրկնակի անգամ պակաս լինեին, ապա օրենքից դժգոհողների թիվը տասնյակ անգամներ քիչ կլիներ»,- կարծում է Նռանյանը:

Նա միաժամանակ նշեց, որ մարդիկ, ովքեր օգտագործել են ավտոքաղացիական պատասխանատվության ապահովագրությունը մինչև դրա պարտադիր լինելը, ավելի ցածր սակագներից են օգտվել հասցրած վնասի ավելի բարձր փոխհատուցումների դեպքում:

Պատգամավորն ԱՊՊԱ ներդրման հետ կապված մեկ այլ մտահոգություն համարեց հասցված վնասի գնահատման հարցը, որը բազմաթիվ վեճեր է առաջացնում, այդ թվում ավտոմեքենայի գույքային ամորտիզացումը հաշվի առնելու հնարավորությունները հասցված վնասի հաշվարկից, ինչի արդյունքում վնասի փոխհատուցման ծախսերի մի մասը կմնա ավտոսեփականատերերի վրա:

«Անհրաժեշտ է նաև հետևել ՃՏՊ-ների թիվը տարվա արդյունքներով և այն,թե կնվազեն, դրանք հաշվի առնելով, արդյո՞ք, ԱՊՊԱ սակագները Հայաստանում»,- ասաց Նռանյանը:

2011թ.-ի հունվարի 1-ից Հայաստանում կներդրվի ԱՊՊԱ ինստիտուտը։ Հայաստանում շուրջ 430 հազար տրանսպորտային միջոց է գրանցված։--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև