ՀՀ տնտեսության համար գնաճի մեղմացումը գլխավոր խնդիր է. վարչապետ

18.01.2011 18:16
ՀՀ տնտեսության համար գնաճի մեղմացումը գլխավոր խնդիր է. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ տնտեսության համար գնաճի ցուցանիշի մեղմացումը համար մեկ խնդիրն է, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նա նշեց, որ տնտեսական ցուցանիշների զարգացման տեսանկյունից ՀՀ իշխանությունների համար կարևոր խնդիր է գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումների իրականացումը, քանի որ 2010թ.-ն անբարենպաստ է եղել այդ բնագավառի համար։

«Դա ոչ միայն մակրոտնտեսական ցուցանիշների վատացման հանգեցրեց, այլ նաև բարձր գնաճի՝ մեր քաղաքացիներին առաջին հերթին անհանգստացնող հարցը»,- ասաց նա։

Միաժամանակ Սարգսյանն ընդգծեց, որ եթե երկրում գյուղատնտեսության ոլորտում հաջողվի ավելի լավ ցուցանիշներ ապահովել, բնական է, որ նաև գնաճի ցուցանիշը կմեղմանա։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, 2010թ.-ին հանրապետությունում գնաճը 9,5 տոկոս կկազմի։  Պետբյուջեի համաձայն՝ 2011թ.-ին Հայաստանում գնաճը 4 տոկոսի մակարդակում է ծրագրված (±1,5%)։

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2010թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ գյուղատնտեսության ոլորտի անկումը 14,5 տոկոսի է հասել։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև