Հայաստան. 10 տարում սպառողական գնաճը ռեկորդային նիշի է հասել

20.01.2011 15:29
Հայաստան. 10 տարում սպառողական գնաճը ռեկորդային նիշի է հասել

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. Սպառողական գնաճի տեմպերը Հայաստանում դեկտեմբերին կազմել են 1,8 տոկոս, ինչը 0,2 տոկոսով ավելի է, քան նոյեմբերին: Գնաճի տեմպերի արագացման հիմնական գործոնը պարենամթերքի գնի ավելացումն է 3,4 տոկոսով: Եվս մեկ գնաճային գործոն է նախորդ ամսում ոչ պարենային մթերքի գների ավելացումը 0,1 տոկոսով: Երկրում գների մակարդակի վրա դեֆլյացիոն ազդեցություն է գործել ծառայությունների արժեքի նվազումը 0,2 տոկոսով:

1

Պարենամթերքի գների ավելացումը դեկտեմբերին, հիմնականում, կապված է բանջարեղենի՝ կարտոֆիլի (+18,8%) և մրգի (+16,6%) ապրանքախմբերի գների թանկացման հետ, ինչի պատճառ են դարձել անոմալ եղանակային պայմանների պատճառով այդ խմբերի ապրանքների վատ բերքն ու սեզոնային գործոնը:

Դեկտեմբերին արձանագրվել է նաև այնպիսի մթերքների գների բարձրացում, ինչպիսիք են հավկիթը (+8,4%), մսամթերքը (+2,4%), կաթնամթերքը (+2,0%), բուսական և կենդանական յուղերը (+1,7%), ինչը պայմանավորված է կերերի արժեքի ավելացմամբ հացահատիկային կուլտուրաների և, համապատասխանաբար, կերի համաշխարհային գների ավելացմամբ:

Ոչ պարենային մթերքի գների թանկացումը նախորդ ամսում անուղղակիորեն կապված է կտորեղենի (+6,2%), տեքստիլի (+1,2%), կոշկեղենի (+2,4%), ինչպես նաև վառելիքի (+2,1%) արժեքի ավելացմամբ: Հայաստանում վառելիքի գների ավելացումը կապված է նավթի համաշխարհային արժեքի բարձրացմամբ, որը նախորդ ամսում ավելացել է 10,26 տոկոսից մինչև 94,96 ԱՄՆ դոլար՝  Brent տեսակի նավթի մեկ բարելի դիմաց:

Ծառայությունների նվազման հիմնական պատճառ դարձավ նախորդ ամսում տրանսպորտային ծառայությունների (-1,2%) գների նվազումը միջազգային տրանսպորտի, ինչպես նաև ծառայությունների արժեքի և հանգստով զբաղվող կազմակերպությունների  ծառայությունների արժեքի նվազման պատճառով (-1,9%):

Հայաստանում սպառողական գնաճի մակարդակը ողջ 2010 թվականի ընթացքում կազմել է 9,4 տոկոս, ինչն առավելագույնն է վերջին 10 տարիների ընթացքում: Պարենամթերքի գների ավելացումը նախորդ տարում կազմել է 14 տոկոս, ոչ պարենային մթերքինը՝ 4,6 տոկոս, ծառայություններինը՝ 4,2 տոկոս: Բարձր գնաճը հայկական տնտեսության համար լրջագույն խոչընդոտներից մեկն է հետճգնաժամային առողջացման ճանապարհին:

Ընթացիկ տարում հայկական տնտեսության ավելի կայուն աճի, փողի զանգվածի բարձրացման հանդարտ տեմպերի, ինչպես նաև ապրանքահումքային շուկաներում համաշխարհային գների զուսպ աճի ֆոնի ներքո, հավանաբար, գնաճն ավելի ցածր կլինի, քանի նախորդ տարում: Հայաստանում 2011 թվականին սպառողական գնաճի տեմպերի մեր կանխատեսումն է՝ -7-8 տոկոս: --0-

Միքայել Վերդյան, Forex Club վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև