Կոնվերս Բանկը Սուրբ Սարգսի տոնի առթիվ իր հաճախորդներին առաջարկում է քարտեր իրենց սիրելիների նկարներով

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն Սուրբ Սարգսի տոնի առթիվ իր հաճախորդներին առաջարկում է վճարային քարտեր իրենց սիրելիների նկարներով: Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից, բանկը հնարավորություն է ընձեռում իր քարտապաններին սեփական հայեցողությամբ և նախասիրությամբ ձևավորել իրենց առօրյայի մաս կազմող վճարային քարտերը:

Տեղեկատվության համաձայն՝ քարտը հնարավոր է ձևավորել նույնիսկ ինտերնետի միջոցով՝ այցելելով բանկի կայք:

«Կոնվերս բանկը միակն է Հայաստանի Հանրապետության և ամբողջ Անդրկովկասի տարածքում, որ թողարկում է քարտապանների անհատական ձևավորման հնարավորությամբ քարտեր», – նշվում է տեղեկատվության մեջ:

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն Հայաստանի առաջատար բանկերից է: Բանկի գլխավոր նպատակն է բնակչության բոլոր շերտերին տրամադրել որակյալ, հասանելի և ժամանակակից բանկային ծառայություններ:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1993 թվականին, բանկային գործառնություններ իրականացնելու համար ունի ՀՀ ԿԲ-ի կողմից տրված N57 բանկային լիցենզիան: Բանկի բաժնետերերն են` «Ընդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԼԷԼՍԻ-ին` 95% և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` 5% :

Կոնվերս Բանկը ունի ավելի քան 600 աշխատակից և 28 մասնաճյուղ Հայաստանի 13 քաղաքներում, որոնցից երկուսը մատուցում են փոստային-բանկային ծառայություններ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է (ՎԻԴԵՈ)

Վեց տարի, շուրջ 45 հիմնադրամ, 55-ից ավել ծրագիր, 300 մլն դրամի հասնող բյուջե

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img