Հայաստանի առևտրային բանկերի` պլաստիկ քարտերով արտերկում կատարած գործարքների ծավալը փետրվարին նվազել է 21,2%` դառնալով 5 մլրդ դրամ

28.04.2014 12:41
Հայաստանի առևտրային բանկերի` պլաստիկ քարտերով արտերկում կատարած գործարքների ծավալը փետրվարին նվազել է 21,2%` դառնալով 5 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի բոլոր տեսակի պլաստիկ քարտերով 2014 թ.–ի փետրվարին արտերկրում իրականացրած գործարքների համախառն ծավալը կազմել է մոտ 5 մլրդ դրամ` մեկ ամսում կրճատվելով 21,2 տոկոսով, հաղորդվում է ՀՀ ԿԲ–ի 2014 թ.–ի փետրվարի ամենամյա տեղեկագրում։

Գործարքների թիվը կազմել է մոտ 110,8 հազար  (ամսվա ընթացքում աճը կազմել է մոտ 4,3 տոկոս)։

Միաժամանակ քարտերի միջոցով իրականացված անկանխիկ գործառնությունների ծավալը նույն ժամանակահատվածում կազմել է մոտ 3,2 մլրդ դրամ, ինչը 3,3 տոկոսով պակաս է 2014 թ.–ի հունվարի ցուցանիշի համեմատ։

Պլաստիկ քարտերի միջոցով հանրապետության սահմաններից դուրս իրականացված կանխիկացման ծավալը փետրվարին կազմել է 1,8 մլրդ դրամ` հունվարին գրանցված 1,5 մլրդ դրամի համեմատ (15,8 տոկոսի աճ)։

Այս տարվա փետրվարի վերջին դրությամբ հաճախորդներին պլաստիկ քարտեր է տրամադրել և սպասարկել Հայաստանի տարածքում գործող 21 առևտրային բանկ։ Միաժամանակ 19 առևտրային բանկ մասնակցում է ArCa միասնական վճարային համակարգին ($1 – 413,01 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև