ԲՏԱ Բանկն իջեցրել է MasterCard Gold պլաստիկ քարտերի սակագները

17.02.2011 18:52
ԲՏԱ Բանկն իջեցրել է MasterCard Gold պլաստիկ քարտերի սակագները

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ –ն սահմանել է MasterCard Gold պլաստիկ քարտերի նոր սակագներ:

Ինչպես հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից, MasterCard Gold-ի տարեկան սապասարկման վճարը կազմելու է 12 հազար  դրամ՝ նախկին 30 հազար դրամի փոխարեն:

Տեղեկատվության համաձյան՝ քարտի վրա չնվազող մնացորդը սահմանվել է 10 հազար դրամ (նախկին 20 հազար դրամի փոխարեն), 30 դոլար (նախկին 70 դոլարի փոխարեն) և 1 հազար ռուբլի (նախկին 2 հազար ռուբլու փոխարեն):

2010 թ.-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի ընդհանուր կապիտալը կազմել է 5,2 մլրդ դրամ, ակտիվները` 8,2 մլրդ դրամ, պարտավորությունները` ավելի քան 3 մլրդ դրամ:

«ԲՏԱ Բանկ» ԲԸ-ի գործընկեր-բանկերի ցանցը ընդգրկում է Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Վրաստանը, Հայաստանը, Ղրղզստանը և Թուրքիան: ԲՏԱ-ի ներկայացչություններն աշխատում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Չինաստանում և ԱՄԷ-ում: (1 դոլարը 366,08 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև