Հրաչյա Մանուկյան

05.05.2014 16:50
Հրաչյա Մանուկյան

«Արմբանկս» կայքի այցելուի հարցը

Հայաստանում ԱՊՊԱ–ի սակագնի ազատականացման (սակագնային միջանցքի սահմանում) հարցը քննարկվու՞մ է։ Կցանկանայի նաև իմանալ` ԱՊՊԱ–ի բազային ի՞նչ սակագին է գործում այսօր հայկական շուկայում։

Հարցին պատասխանել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի պատասխանատու ակտուար Հրաչյա Մանուկյանը։

Այժմ Հայաստանում ԱՊՊԱ սակագների ազատականացման հարցը չի քննարկվում։ «Ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի պարտադիր պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի համաձայն, ապահովագրավճարները ներկայացնում`

1. Բազային սակագին (ապահովագրավճարների չափը ռիսկի ցուցիչների կիրառմամբ), որի նվազագույն ցուցանիշը տարեկան կտրվածքով կազմում է 19 000 դրամ, իսկ առավելագույնը` 110 000 դրամ։

2. Հիմնական սակագին (ապահովագրավճարների չափն առանց  ռիսկի ցուցիչների կիրառման), որի նվազագույն և առավելագույն ցուցանիշները  տարեկան կտրվածքով կազմում են, համապատսախանաբար, 31 848  և 33 122 դրամ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև