«ԲՏԱ Բանկը» դեպոզիտ է ներդրել կենսաթոշակառուների համար

11.03.2011 13:26
«ԲՏԱ Բանկը» դեպոզիտ է ներդրել կենսաթոշակառուների համար

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի.  /ԱՌԿԱ/. «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն իր հաճախորդներին «Կենսաթոշակային» նոր ավանդ է առաջարկում, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից։

Աղբյուրի համաձայն` դեպոզիտը նախատեսված է կեսնաթոշակային տարիքի քաղաքաղիների համար բացառապես կենսաթոշակի վկայականի առկայության դեպքում և գումարի կուտակման շահավետ միջոց է՝ դրանց մասնակի հանման հնարավորությամբ։

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, տվյալ ավանդի կուտակած տոկոսները կենսաթոշակառուն կարող է ստանալ ինչպես դեպոզիտի գործողության ժամկետի ավարտին, այնպես էլ ամեն ամիս։

Դեպոզիտը կարելի է բացել ԲՏԱ Բանկի ցանկացած մասնաճյուղում մեկ ամսից մինչև մեկ տարի և ավելի ժամկետով։

«ԲՏԱ Բանկը» հիմնվել է 1991 թվականին, «Միջազգային Ներդրումային Բանկ» ՓԲԸ-ի իարվահաջորդն է։

«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն Ղազախստանի ամենախոշոր բանկի`«ԲՏԱ Բանկ» ԲԸ-ի ռազմավարական գործընկերն է, որը հայկական «ԲՏԱ Բանկ» –ի կանոնադրական կապիտալում ունի 48,9% շահաբաժին: Բաժնետոմսերի 31,1 տոկոսը պատկանում է  ZRL Beteilingungs-ին (Ավստրիա), 16,3 տոկոսը՝ «Մոբիլեքս էներջի լիմիթեդ» ԲԲԸ-ին (Ղազախստան), մնացած 3,7 տոկոսը՝ «ԱՄԿ-Ինվեստ» նախագծային-շինարարական ընկերությանը:

«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի գործընկեր-բանկերի ցանցը ընդգրկում է Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Վրաստանը, Հայաստանը, Ղրղզստանը և Թուրքիան: ԲՏԱ-ի ներկայացուցչություններն աշխատում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Չինաստանում և ԱՄԷ-ում:

2010թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ ընդհանուր կապիտալը 5,2 մլրդ դրամ է կազմել, ակտիվները՝ 8,2 մլրդ դրամ, իսկ պարտավորությունները՝ ավելի քան 3 մլրդ դրամ:

Դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկն ունի 5 մասնաճյուղ։ ($1 – 367,6 դրամ է)  -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև