ՀՀ ԿԲ-ն մի շարք փոփոխություններ է կատարել ֆինանսական ինստիտուտների հաշվառման և լիցենզավորման կարգում

04.05.2011 15:18
ՀՀ ԿԲ-ն մի շարք փոփոխություններ է կատարել ֆինանսական ինստիտուտների հաշվառման և լիցենզավորման կարգում

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի.  /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի Խորհուրդը հաստատել է ներդրումային ֆոնդերի, դրանց մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հաշվառման, լիցենզավորման պայմանները, ինչպես նաև հաշվետվությունների ներկայացման կարգը, «ԱՌԿԱ» գորիծակալությանը հայտնեցին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն՝ Կենտրոնական բանկի խորհրդի նիստում փոփոխություններ են հաստատվել նաև կառավարող ներդրումային ֆոնդի գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների կանոնակարգերում։ Փոփոխություններն անդրադարձել են նաև ներդրումային ծառայություններ տրամադրող անձանց որակավորմանը, ինչպես նաև օպերատորին և Կենտրոնական դեպոզիտարիումի ղեկավարությանը։

ԿԲ Խորհուրդը փոփոխություններ է կատարել բանկերի և արտասահմանյան բանկերի մասնաճյուղերի, ապահովագրական և բրոքերային ընկերությունների հաշվառման և լիցենզավորման, դրանց մասնաճյուղեի և ներկայացուցչությունների, ղեկավարների և արտասահմանյան բանկերի մասնաճյուղերի ու ապահովագրական ընկերությունների որակավորման և հաշվառման կարգի մեջ։

Բացի այդ, Կենտրոնական բանկը փոփոխություններ և լրացումներ է կատարել վարկային կազմակերպությունների, դրանց մասնաճյուղերի և ներկայացուցչությունների գրանցման և լիցենզավորման, ինչպես նաև վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալին զգալի մասնակցության ձեռքբերման համաձայնության ստացման կարգի մասին №13 կանոնակարգում։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև