Հայաստանի բանկային համակարգի պարտավորություններն ավելացել են 7,64% ՝ հասնելով 1319,3 մլրդ դրամի

11.05.2011 14:36
Հայաստանի բանկային համակարգի պարտավորություններն ավելացել են 7,64% ՝ հասնելով 1319,3 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի համախառն պարտավորությունները 2011 թ.-ի մարտի 31-ի դրությամբ կազմել են 1319,3 մլրդ դրամ՝ եռամսյակի սկզբի համեմատ ավելանալով 93,7 մլրդ դրամով կամ 7,64 տոկոսով (տարվա ընթացքում` 17,55 տոկոսի աճ):

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն՝ համախառն պարտավորությունների ծավալով առաջատարն է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը 129,4 մլրդ դրամ ցուցանիշով՝ առաջին եռամսյակի համեմատ ավելանալով 0.52 տոկոսով: ՀՀ բանկային համակարգի համախառն պարտավորություններում տվյալ բանկին բաժին է ընկնում 9,81 տոկոսը:

Համախառն պարտավորությունների ծավալով երկրորդ տեղում է Ամերիաբանկը՝ 127,8 մլրդ դրամով (բանկային համակարգի համախառն պարտավորությունների 9,69 %), այնուհետև HSBC Հայաստան բանկն է՝ ավելի քան 123 մլրդ դրամով (9,32տոկոս մասնաբաժին), Հայբիզնեսբանկը՝ մոտ 112,9 մլրդ դրամով  (8,56%) և ՎՏԲ-Հայաստան բանկը՝ մոտ 106,5  մլրդ դրամ (8,07%)։

Բանկային համակարգի բոլոր պարտավորությունների մոտ կեսը՝ 45,51%, կենտրոնացված է այս բանկերում՝ տվյալ ցուցանիշով առաջատարներում:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում պարտավորությունների աճի ցուցանիշով առաջատարների եռյակում է Մելլաթ բանկը (առաջին եռամսյակում 64,26 տոկոսանոց աճ՝ մինչև 41,1 մլրդ դրամ), Առէկսիմբանկ- Գազպրոմբանկի խումբը (25,01 տոկոսանոց աճ՝ մինչև 65,7 մլրդ դրամ) և Զարգացման հայկական բանկը՝ (19,71 տոկոսանոց աճ՝ մինչև 18,3 մլրդ դրամ):

Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ՝ 411 մասնաճյուղով (1 դոլարը 372,46 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև