Հայաստանի առևտրային բանկերի պարտավորություններն առաջին կիսամյակում նվազել են 1,6%-ով` կազմելով 2 429,7 մլրդ դրամ

18.07.2014 16:13
Հայաստանի առևտրային բանկերի պարտավորություններն առաջին կիսամյակում նվազել են 1,6%-ով` կազմելով 2 429,7 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի պարտավորությունները 2014թ.-ի առաջին կիսամյակում նվազել են 1,6 տոկոսով և կազմել 2 429,7 մլրդ դրամ:

«ԱՌԿԱ» գործակալության կողմից անցկացված վերլուծության համաձայն` հաշվետու ժամանակահատվածում պարտավորությունների մեծությամբ առաջատարի դիրքերում է Ամերիաբանկը` 302,5 մլրդ դրամ ցուցանիշով, ինչը տարեսկզբի համեմատ ավելացել է 9,5 տոկոսով: Հայաստանի բանկային համակարգի համախառն պարտավորություններում այս բանկին բաժին է հասնում դրանց մեծության 12,45 տոկոսը:

Պարտավորությունների ծավալով երկրորդ տեղում է ՎՏԲ-Հայաստան բանկը՝ 268,5 մլրդ դրամի ցուցանիշով (1,3 տոկոսի աճ): Պարտավորությունների համախառն ծավալում բանկի մասնաբաժինը կազմում է 11,05 տոկոս:

Այնուհետև Արդշինինվեստբանկն է՝ 229,5 մլրդ դրամ ցուցանիշով և 9,4 տոկոս մասնաբաժնով (1,9 տոկոսի աճ), ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ՝ 219,2 մլրդ դրամով և 9 տոկոս մասնաբաժնով (2,7 տոկոսի աճ) և HSBC Բանկ Հայաստանը՝ մոտ 201 մլրդ դրամով և 8,3 տոկոս մասնաբաժնով (3,4 տոկոսի անկում): Միաժամանակ Հայաստանում գործող 21 բանկերի համախառն ակտիվներն առաջին կիսամյակում կազմել են մոտ 2 916,8 մլրդ դրամ (տարեսկզբի համեմատ 0,74 տոկոսի անկում), բանկերի ընդհանուր կապիտալը՝ 487,1 մլրդ դրամ (3,85 տոկոսի աճ), իսկ զուտ շահույթը՝ 17,8 մլրդ դրամ (13,6 տոկոսի աճ): ($1 – 406,97 դրամ) –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև