Հայաստանի առևտրային բանկերի պարտավորությունները 2012թ.–ին աճել են 19,7%–ով` հասնելով 2 002,6 մլրդ դրամի

22.01.2013 16:50
Հայաստանի առևտրային բանկերի պարտավորությունները 2012թ.–ին աճել են 19,7%–ով` հասնելով 2 002,6 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի համախառն պարտավորությունները 2012թ.–ին աճել են 19,7 տոկոսով` դեկտեմբերի 31–ի դրությամբ կազմելով 2 002,6 մլրդ դրամ։ Այս տվյալները մեջբերվում են «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի Բանկեր» ֆինանսատնտեսական տեղեկագրում (2012թ.–ի չորրորդ եռամսյակի ՀՀ բանկերի գործունեության ցուցանիշները)։

Աղբյուրի համաձայն` պարտավորությունների մեծությամբ առաջատարի դիրքերում է Ամերիաբանկը։ 2012թ.–ի վերջին բանկի պարտավորությունները կազմել են 208,1 մլրդ դրամ` 2011թ.–ի համեմատ ավելանաոլվ 25,26 տոկոսով։

Հաջորդիվ պարտավորությունների ծավալով հետևում են` ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ`199,2 մլրդ դրամ (2011թ.–ի համեմատ 15,23 տոկոսանոց աճ), ՎՏԲ–Հայաստան Բանկը` 181,4 մլրդ դրամ (21% աճ), HSBC Բանկ Հայաստանը` 175,9 մլրդ դրամ (18,3% աճ), Արդշինինվեստբանկը` 168 մլրդ դրամ (30,4% աճ)։

2012թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ։ ($1 –  406,84 դրամ է).–0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև