ՀՀ բանկերի կողմից արդյունաբերության վարկավորման աճն առաջին եռամսյակում 10,6% է կազմել

24.05.2011 11:49
ՀՀ բանկերի կողմից արդյունաբերության վարկավորման աճն առաջին եռամսյակում 10,6% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի կողմից արդյունաբերության ոլորտի վարկավորման ծավալը 2011 թվականի առաջին եռամսյակում աճել է 10,6 տոկոսով՝ կազմելով 219,7 մլրդ դրամ։

Բանկերի 2011թ.-ի առաջին եռամսյակի միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների հիման վրա «ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն, հաշվետու ժամանակահատվածում արդյունաբերության ոլորտի վարկավորման բանկային համակարգի առաջատարն է Ամերիաբանկը, որի մասնաբաժինը շուկայի տվյալ հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 18,3 տոկոս։ Բանկի համախառն վարկային պորտֆելում արդյունաբերության վարկավորմանը բաժին է ընկնում 38,2%-ը կամ 40,1 մլրդ դրամը (36,1 մլրդ դրամ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ)։

Տվյալ ցուցանիշով առաջատար բանկերի թվում են նաև Արդշինինվեստբանկը (27,8 մլրդ դրամ), Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը (23,8 մլրդ դրամ), HSBC Բանկ Հայաստանը (շուրջ 22 մլրդ դրամ) և ՎՏԲ-Հայաստան Բանկը (շուրջ 19,3 մլրդ դրամ)։  Տվյալ ցուցանիշի տեսակարար կշիռն այդ բանկերի համախառն վարկային պորտֆելում կազմել է համապատասխանաբար 35,3%, 42,9%, 23,7% և 20% ։

Ընդհանուր առմամբ, մարտի 31-ի արդյունքներով, տրամադրած վարկերի ծավալը տնտեսության հատվածներին կազմել է 997 մլրդ դրամ՝ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի 918,4 մլրդ դրամի դիմաց։

2011 թվականի մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 21 առևտրային բանկ՝ մասնաճյուղերով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև