Հայաստանում ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը մարտին ավելացել է 4,6%-ով՝ հասնելով 980,6 մլրդ դրամի

23.05.2011 15:05
Հայաստանում ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը մարտին ավելացել է 4,6%-ով՝ հասնելով 980,6 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալն այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, ավելացել է 4,6 տոկոսով և կազմել շուրջ 980,6 մլրդ դրամ, իսկ ոչ ռեզիդենտներին տրամադրվող վարկերի ծավալը՝ 0,4 տոկոսով՝ կազմելով 58,7մլրդ դրամ, նշվում է «2011 թ.-ի մարտի դրամավարկային ցուցանիշների ամփոփում» ՀՀ ԿԲ հաշվետվության մեջ:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, ռեզիդենտներին դրամով տրամադրված վարկերը մարտին, փետրվարի համեմատ, ավելացել են 1,7 տոկոսով՝ գերազանցելով 407 մլրդ դրամը, նույն ցուցանիշն արտարժույթով ավելացել է 6,7 տոկոսով և կազմել 573,5 մլրդ դրամ:

Հաշվետվության համաձայն՝ ոչ ռեզիդենտներին դրամով տրամադրված վարկերը մարտին, փետրվարի համեմատ, կրճատվել են 0,2 տոկոսով և կազմել 10,6 մլրդ դրամ, նույն ցուցանիշն արտարժույթով ավելացել է 0,6 տոկոսով և կազմել 48,1 մլրդ դրամ: (1 դոլարը 374,54 դրամ է):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև