ՀՀ տնտեսական աճը տարվա արդյունքներով կարող է հասնել 4-5 տոկոսի. ՀԲ

07.07.2011 16:40
ՀՀ տնտեսական աճը տարվա արդյունքներով կարող է հասնել 4-5 տոկոսի. ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական աճը տարվա արդյունքներով կարող է հասնել 4-5 տոկոսի արտաքին լուրջ ցնցումների բացակայության դեպքում, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀԲ Երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին (Jean-Michel Happi)։

Նա հիշեցրեց, որ 2010 թվականին Հայաստանում արձանագրվել է ՀՆԱ 2,6-տոկոսանոց աճ, ինչը թույլ է տալիս ընթացիկ տարվա այս ցուցանիշի զարգացման հույս ունենալ։

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանի տնտեսական աճի տեմպերը կպահպանվեն, և տարվա արդյունքներով հնարավոր կլինի 4-4,5 տոկոսանոց ՀՆԱ աճ արձանագրել, իսկ արտաքին տնտեսական ցնցումների բացակայության դեպքում՝ մինչև 5 տոկոս»,- ասաց Հափին։

Հայաստանի ՀՆԱ ծավալը 2010 թվականին ավելացել է 2,6 տոկոսով 2009 թվականի համեմատ պետբյուջեի ծրագրած 1,2 տոկոսի փոխարեն և կազմել է 3509,6 մլրդ դրամ։ Միաժամանակ մեկ շնչին բաժին ընկած ՀՆԱ-ն 2010 թվականի արդյունքներով կազմել է 1077961 դրամ կամ 2885 դոլար/2173 եվրո։

Հայաստանի 2011 թվականի պետբյուջեի համաձայն՝ ՀՆԱ աճը ծրագրված է 4,6 տոկոսի չափով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև