Հայկական տնտեսությանը սպառնում է չդիվերսիֆիկացվածությունը. ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հայկական տնտեսությանը սպառնում է չդիվերսիֆիկացվածությունը, կարծում է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը:

«Այն տնտեսությունը, որը դիվերսիֆիկացված չէ, և դրա աճն ապահովվում է երկու ոլորտների՝ շինարարության ու լեռնահումքային արդյունաբերության հաշվին, գտնվում է սպառնալիքի տակ»,- հինգշաբթի նա ասաց լրագրողներին:

Այս առնչությամբ Վարուդակիսը նշեց, որ ՀԲ-ն իր զեկույցներում նշել է մրցունակության բարձրացման ու Հայաստանում ներդրողների համար բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը:

«Եթե վերլուծենք բիզնեսով զբաղվելու ծախսերի մասին այլ զեկույցները, ապա Հայաստանը զբաղեցնում է ցածր դիրքեր՝ 150-րդ տեղը, ինչը պայմանավորված է գորածարարների համար հարկերի բարձր չափերով»,- ասաց նա:

ՀԲ կարծիքով, եթե համապատասխան ոլորտներում հարկերի վճարման ընթացակարգի հեշտացման և մրցունակության բարձրացման առումով զգալի փոփոխություններ տեղի չունենան, ապա տնտեսության նորմալ վիճակ ապահովելը բարդ կլինի:

Վարուդակիսը պարզաբանեց, որ շատ ներդրողներ կորցրել են իրենց ներդրումները ճգնաժամի պատճառով, այդ իսկ պատճառով զգույշ են այն երկրների նկատմամբ, որտեղ ներդրումներ են կատարում:

«Հայկական տնտեսության դիվեսիֆիկացիան գրեթե հնարավոր չի լինի, եթե հարկային և մաքսային ոլորտներում կոռուպցիան զրոյի չհասցվի, չվերացվի օլիգոպոլիան:

Օլիգոպոլիայի վերացումը տեխնիկական հարց չէ, այն նախատեսում է հակամենաշնորհային մարմնի հնարավորությունների բարձրացում, բայց հատկապես պահանջում է քաղաքական կամք, որպեսզի որոշ պաշտոնյաների ու օլիգոպոլիաների միջև առկա կապերը թափանցիկ դառնան, և բացառվի շահերի հակամարտությունը, որն այժմ առկա է պետական հատվածում, քանի որ հաճախ պետական պաշտոնյաները կապված են բիզնեսի հետ»,- ասաց Վարուդակիսը:

ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավարը նշեց, որ կառավարությունը մտադիր է պետական պաշտոնյաների բիզնես-շահերի բացահայտման օրենք ներկայացնել և խստացնել եկամուտները հայտարարագրելու համակարգը:

«Այստեղ կարևոր է այդ օրենսդրության իրականացման քաղաքական կամքը, որպեսզի հետագայում այն ընդլայնվի և վերաբերի պատգամավորներին ու դատական համակարգին: Կատարվում են շատ խոստումնալից քայլեր, սակայն դա բավական չէ, և կառավարությունը պետք է ավելի հավակնոտ լինի դրանց իրականացման գործում»,- ասաց նա: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ՀՀ ԿԲ

 2026 թվականի հունիսի 10-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հունիսի 9-ի համեմատ նվազել է 0.01 կետով՝ կազմելով 368.44 դրամ

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Ակբա բանկը Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման նպատակով մինչև հուլիսի 31-ը ներառյալ ներկայացնում է բիզնեսի ֆինանսավորման հատուկ առաջարկներ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img