Լոկալ արժեթղթերի շուկաների զարգացմանը նվիրված առաջին միջազգային համաժողովը կանցկացվի Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 6-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի միջազգային համաժողով «Լոկալ շուկաների գլոբալ հնարավորությունները՝ ենթակառուցվածքներ և կարգավորում» թեմայով:

Հաղորդագրության համաձայն, համաժողովը ֆոնդային բորսաների և կենտրոնական դեպոզիտարիաների երկու տարածաշրջանային միությունների՝ Եվրասիայի Կենտրոնական դեպոզիտարիաների ասոցիացիայի և ԱՊՀ երկրների ֆոնդային բորսաների ասոցիացիայի, առաջին միացյալ միջազգային համաժողովն է:

«Այս փաստը արտացոլվել է համաժողովի թեմայում «Լոկալ շուկաների գլոբալ հնարավորությունները՝ ենթակառուցվածքներ և կարգավորում», քանի որ միայն բոլոր ենթակառուցվածքների և կարգավորողի ակտիվ համատեղ ջանքերը կարող են նպաստել տեղական և փոքր շուկաների գլոբալ հնարավորությունների իրացմանը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Համաժողովը նախատեսում է ներգրավել ԱՊՀ երկրների և Եվրասիայի կենտրոնական դեպոզիտարիաների և ֆոնդային բորսաների ղեկավարների և բարձր պաշտոնյաների, ֆինանսական ծառայությունների ոլորտի կարգավորողների ներկայացուցիչների և բարձր մակարդակի այլ փորձագետների:

Համաժողովի ընթացքում քննարկվելու են բորսաների և դեպոզիտարիաների համագործակցության, արժեթղթերի շուկաների զարգացման և միջազգայնացման տեխնիկական, օրենսդրական և կարգավորման հարցերը, ինչպես նաև լոկալ շուկաների միջազգային շուկա մուտք գործելու հնարավորությունները:

NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում և առաջատար տեխնոլոգիաներ ներդնում վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, և ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3900 ընկերություններ` առաջինն է նաև ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 70 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում և կենտրոնական դեպոզիտարիաներում:

2008թ.-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի և OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի և ՀԿԴ-ի միակ սեփականատերը:

27.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն դարձավ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հունիսի 1-7)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցել է գնաճի վերաբերյալ տվյալների, արժութային դինամիկայի և բանկային հատվածում տիրող իրավիճակի մասին Կենտրոնական բանկի մեկնաբանությունների ազդեցության ներքո։

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՀՀ ԿԲ նախագահը դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի հիմքեր չի տեսնում

Հայաստանում ստեղծված իրավիճակում դրամի արժեզրկման վերաբերյալ խուճապի մատնվելու ոչ մի հիմք չկա, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img