Հայաստանի ՎԿ-ների ընդհանուր ակտիվները III եռամսյակում աճել են 5%-ով՝ գերազանցելով 113,7 մլրդ դրամը

16.11.2011 17:08
Հայաստանի ՎԿ-ների ընդհանուր ակտիվները III եռամսյակում աճել են 5%-ով՝ գերազանցելով 113,7 մլրդ դրամը

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվները 2011թ.-ի երրորդ եռամսյակում ավելացել են 5 տոկոսով կամ 5,5 մլրդ դրամով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմելով ավելի քան 113,7 մլրդ դրամ:

«ԱՌԿԱ» գործակալության կողմից անցկացված վերլուծության համաձայն՝ հաշվետու ժամանակաշրջանում ընդհանուր ակտիվների մեծությամբ առաջատարի դիրքում է «Նորվիկ» ՈւՎԿ-ն՝ ավելի քան 16 մլրդ դրամ ցուցանիշով: «Նորվիկի» ընդհանուր ակտիվները երրորդ եռամսյակում կրճատվել են 11 տոկոսով կամ շուրջ 2 մլրդ դրամով: Համախառն ակտիվներում «Նորվի» ՈւՎԿ-ի մասնաբաժինը կազմում է 14,1 տոկոս:

Ակտիվների ծավալով առաջատարի հնգյակում են հայտնվել «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ-ն՝ 14,7 մլրդ դրամ, 12,9 տոկոսի կամ 1,7 մլն դրամի աճ (համախառն ակտիվներում մասնաբաժինը կազմում է 12,9 տոկոս), «Ֆինքա» ՈւՎԿ-ն՝ շուրջ 12,6 մլրդ դրամ, 9,1 տոկոսի կամ 1,1 մլրդ դրամի աճ (11.1 տոկոս), «Արեգակ» ՈւՎԿ-ն՝ շուրջ 11,1 մլրդ դրամ, 2,7 տոկոսի կամ 287 3 մլն դրամի աճ (9,8 տոկոս) և «ԱԳԲԱ Լիզինգ» ՈւՎԿ-ն՝ 8,2 մլրդ դրամ, 5,6 տոկոսի կամ 431.2 մլն դրամի աճ (7,2 տոկոս):

«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ 2011 թ.-ի երրորդ եռամսյակում ակտիվների աճի առավել բարձր տեմպեր են գրանցվել «Ֆիդես» ՈւՎԿ-ի մոտ (184,6 տոկոս, 941,2 մլն դրամ՝ մինչև 1,5 մլրդ դրամ), «Կամուրջ» ՈւՎԿ-ի մոտ (26,1 տոկոսի կամ շուրջ 1,1 մլրդ դրամ՝ մինչև 5,2 մլրդ դրամ) և «Ջի ընդ Էյ» ՈւՎԿ-ի մոտ (20,3 տոկոսի կամ 64 մլն դրամի՝ մինչև 379,6 մլն դրամ):

2011 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում է 31 վարկային կազմակերպություն: (1 դոլարը 384,9 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև