Հայաստանի վարկային կազմակերպությունների 2014թ.–ի վարկանիշը` ըստ ակտիվների մեծության

23.03.2015 15:33
Հայաստանի վարկային կազմակերպությունների 2014թ.–ի վարկանիշը` ըստ ակտիվների մեծության

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է 2014 թվականի արդյունքում Հայաստանի` ակտիվների մեծությամբ առավել խոշոր վարկային կազմակերպությունները։

«ԱՌԿԱ» գործակալության վերլուծության համաձայն` երկրում գործող բոլոր 32 ՎԿ–ների ակտիվների համախառն ծավալը 2014թ.–ին կազմել է 272,7 մլրդ դրամ` նախորդ տարվա համեմատ ավելանալով 26,5 տոկոսով։

Այս ցուցանիշի մեծությամբ առաջատարների հնգյակում են ներառվել «Բնակարան երիտասարդներին» ՈւՎԿ–ն, «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎԿ–ն, «Ֆինքա» ՈւՎԿ–ն, «Արեգակ» ՈւՎԿ–ն և «Կամուրջ» ՈւՎԿ–ն։ Այս առաջատար հնգյակին բաժին է հասել երկրի բոլոր վարկային կազմակերպությունների համախառն ակտիվների կեսից ավելին` 51 տոկոս կամ մոտ 139 մլրդ դրամ։

Ակտիվների մեծությամբ վարկանիշի առաջին հորիզոնականում է «Բնակարան երիտասարդներին» ՎԿ–ն, որի ակտիվները կազմել են 42,2 մլրդ դրամ` տարեսկզբի համեմատ ավելանալով գրեթե կրկնակի։ Միաժամանակ հայկական ՎԿ–ների համախառն ակտիվներում «Բնակարան երիտասարդներին» ՎԿ–ի մասնաբաժինը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 15,5 տոկոս։

Երկրորդ տեղում է «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎԿ–ն, որի մասնաբաժինը ՎԿ–ների համախառն ակտիվներում կազմել է 12,8 տոկոս։ Վարկային կազմակերպության ակտիվները հաշվետու ժամանակահատվածում ավելացել են 16,3 տոկոսով` հասնելով 34,8 մլրդ դրամի։

Երրորդ տեղում  «Ֆինքա» ՈւՎԿ—ն է` ակտիվների` մոտ 11 տոկոս մասնաբաժնով։ Միաժամանակ ՎԿ–ի ակտիվները 2014 թ.–ին ավելացել են 19 տոկոսով` կազմելով մոտ 30 մլրդ դրամ։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի չորրորդ տեղում «Արեգակ» ՈւՎԿ—ն է, որի մասնաբաժինը վարկային կազմակերպությունների համախառն ակտիվներում կազմել է 6 տոկոս։ Միաժամանակ ընկերության ակտիվները 2014թ.–ի արդյունքում ավելացել են 12,7 տոկոսով` կազմելով 16,3 մլրդ դրամ։

Ակտիվների մեծությամբ առաջատար վարկային կազմակերպության վարկանիշի առաջատարների հնգյակը եզրափակում է «Կամուրջ» ՈւՎԿ—ն`5,8 տոկոս մասնաբաժնով։ 2014թ.–ի վերջի դրությամբ «Կամուրջ» ՎԿ–ի ակտիվները կազմել են 15,7 մլրդ դրամ` ավելանալով 47,9 տոկոսով։

Ինչպես ցույց է տվել «ԱՌԿԱ» գործակալության վերլուծությունը, ակտիվների առավելագույն աճը վարկային կազմակերպությունների համակարգում նախորդ տարվա արդյունքում գրանցվել է «Ֆաստ Կրեդիտ» ՈՒՎԿ–ի մոտ, որի ակտիվները ավելացել են 3,7 անգամ` հասնելով 14,3 մլրդ դրամի («ԱՌԿԱ»–ի վարկանիշի 7–րդ հորիզոնական)։ Միաժամանակ այս ցուցանիշի ամենամեծ անկումը (38,6 տոկոս) գրանցվել է «Նորվիկ» ՈՒՎԿ–ի մոտ, որի ակտիվները կազմել են 13,4 մլրդ դրամ (8–րդ հորիզոնական)։

Միաժամանակ «Յունիզիլինգ» ՎԿ–ն նախորդ տարվա արդյունքում ուներ ակտիվների ամենացածր ցուցանիշը` 153,4 մլն դրամ, չնայած 2013 թ.–ի համեմատ դրանց աճը կազմել է 3,05 տոկոս։ Միաժամանակ «Յունիլիզինգի» ակտիվների մասնաբաժինը ՎԿ–ների համախառն ակտիվներում կազմել է 0,06 տոկոս։

Ակտիվների մեծության ՎԿ–ների վարկանիշը կազմելու համար աղբյուր է հանդիսանում «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի վարկային կազմակերպությունները» 2014 թ.–ի ամփոփագիրը։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև