Հայաստանի ՎԿ-ների ակտիվների եկամտաբերության մակարդակի միջին ցուցանիշը սեպտեմբերի 30-ին 4,37% է կազմել

23.11.2012 13:41
Հայաստանի ՎԿ-ների ակտիվների եկամտաբերության մակարդակի միջին ցուցանիշը սեպտեմբերի 30-ին 4,37% է կազմել

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների  եկամտաբերության միջին ցուցանիշն (ROA) ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ի արդյունքներով կազմել է 4,37 տոկոս՝ հունիսի 30-ի 4,73 տոկոսի փոխարեն:

«ԱՌԿԱ» գործակալության անցկացրած վերլուծության համաձայն,հաշվետու տարում այս ցուցանիշով առաջատար է «Արֆին» վարկային միությունը, որի ROA-ն երրորդ եռամսյակի վերջին կազմել է 13,75 տոկոս՝ երկրորդ եռամսյակի 14,84 տոկոսի դիմաց:

Այնուհետև «Արեգակ» կազմակերպությունն է 12,58 տոկոսով՝ 12,98 տոկոսի դիմաց, «Կամուրջը»՝ 8,78 տոկոսով` 7,71 տոկոսի դիմաց, «Էքսպրես Կրեդիտը»՝ 8,29 տոկոսով` 12,72 տոկոսի դիմաց, և «ԲԼԵՍ»-ը՝ 7,09 տոկոսով` 5,87 տոկոսի դիմաց:

Միաժամանակ, Հայաստանի ՎԿ-ների կապիտալի եկամտաբերության մակարդակը (ROE) սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 11,41 տոկոս՝ 2011 թվականի սեպտեմբերի վերջում գրանցված 12,26 տոկոսանոց ցուցանիշի փոխարեն:

Այս ցուցանիշով հաշվետու ժամանակահատվածում առաջին տեղը նույնպես զբաղեցրել է «Արֆին» վարկային միությունը՝ 58,17 տոկոսով` 60,53 տոկոսի դիմաց, «ԲԼԵՍ»–ը՝ 40,83 տոկոսով` 34,05 տոկոսի դիմաց, «Ֆարմ Կրեդիտը»՝ 35,55 տոկոսով` 41,20 տոկոսի դիմաց, «Ֆինկան»՝ 24,36 տոկոս 30,01 տոկոսի դիմաց և «Գլոբալ Կրեդիտը»՝ 23,67 տոկոս 22,93 տոկոսի դիմաց:

2012 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործում  է 32 վարկային կազմակերպություն: ($1 – 406,86 դրամ)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև