ՀՀ վարկային կազմակերպությունների ակտիվները մայիսին աճել են 6,5%-ով՝ կազմելով 143,6 մլրդ դրամ

10.07.2012 15:25
ՀՀ  վարկային կազմակերպությունների ակտիվները մայիսին աճել են 6,5%-ով՝ կազմելով 143,6 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները մայիսի ընթացքում ավելացել են 6,5 տոկոսով և մայիսի 31-ի դրությամբ կազմել են 143,6 մլրդ դրամ, տեղեկացվում է ՀՀ ԿԲ կայքում:
Ըստ ԿԲ հաշվետվության, վարկային կազմակերպությունների ընդհանուր պարտավորությունները գերազանցել են 93,7 մլրդ դրամը՝  ապրիլի համեմատ գրանցելով 8,4-տոկոսանոց աճ:
Միաժամանակ Հայաստանի վարկային կազմակերպությունների հաշվեկշռային ընդհանուր կապիտալը մայիսին ավելացել է 3,2 տոկոսով և մայիսի վերջի դրությամբ կազմել շուրջ 49,8 մլրդ դրամ:
Միաժամանակ, Հայաստանի վարկային կազմակերպությունների չտեղաբաշխված շահույթը 2012 թ.-ի հունվար-մայիսին կազմել է ավելի քան 927,4 մլն  դրամ՝ 2011 թվականի հունվար-մայիսին գրանցված ավելի քան 570,9 մլն դրամի դիմաց։
2012թ.-ի մայիսի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է 32 վարկային կազմակերպություն: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև