«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ-ի ընդհանուր վարկային պորտֆելը տասը ամսվա ընթացքում կազմել է շուրջ 2,26 մլրդ դրամ

17.11.2011 17:38
«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ-ի ընդհանուր վարկային պորտֆելը տասը ամսվա ընթացքում կազմել է շուրջ 2,26 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ-ի ընդհանուր վարկային պորտֆելը, այդ թվում նաև լիզինգը, 2011 թ.-ի հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է շուրջ 2,26 մլրդ դրամ՝ մեկ ամսվա ընթացքում ավելանալով 7,6 տոկոսով:

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Գաբրիելյանը, ընկերությունը հաշվետու ժամանակաշրջանում կատարել է 1 054 գործարք, իսկ հաճախորդների բազայում ներառված է 890 մարդ:

Նրա խոսքերով՝ ընկերության վարկերի վերադարձի մակարդակն այս տարվա հոկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է ընդհանուր վարկային պորտֆելի 99,4 տոկոսը:

Գաբրիելյանը նաև նշել է, որ «Ֆարմ Կրեդիտ Արմենիան» Հայաստանի ֆինանսական ոլորտում միակ կոմերցիոն կոոպերատիվն է:

«Մեր կազմակերպությունը վարկեր է տրամադրում միայն գյուղական համայնքում գյուղատնտեսության, փոքր և միջին բիզնեսի զարգացման համար: Այս ոլորտում աշխատում են գրեթե ոչ բոլոր բանկերն ու վարկային կազմակերպությունները: Մեր վարկային ապրանքների պայմանները լուրջ մրցակցություն են ներկայացնում այս ծառայությունների ոլորտում», - ասել է նա:

Նշելով ընկերության առավելությունները՝ Գաբրիելյանն առանձնահատուկ նշել է գյուղտեխնիկայի և սարքավորումների լիզինգը:

«Այս բնագավառում մենք այս պահին առաջատարն ենք Հայաստանի ֆինանսական ոլորտում», - ավելացրել է նա:

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» կոոպերատիվը հիմնադրվել է 2007 թ.-ի սեպտեմբերին: «ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ ընկերության ակտիվները 2011 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 2,5 մլրդ դրամ, պարտավորություններն՝ ավելի քան 2 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը կազմել է 482 մլն դրամ:

ՀՀ ԿԲ տվյալների համաձայն՝ 2011 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ երկրում գործում է 31 վարկային կազմակերպություն՝ 70 մասնաճյուղով: Միաժամանակ կոոպերատիվ կազմակերպության ընդհանուր ակտիվներն ինը ամսվա արդյունքում կազմել են 109,7 մլրդ դրամ, կապիտալը՝ 42,5 մրդ դրամ, պարտավորությունները՝ 67,2 մլրդ դրամ: (1 դոլարը 384,9 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև