ՀՀ ԿԲ-ն 2 մլրդ դրամ ծավալով պետական երկարարժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

17.11.2011 18:35
ՀՀ ԿԲ-ն 2 մլրդ դրամ ծավալով պետական երկարարժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն հինգշաբթի 2 մլրդ դրամ ծավալով AMGB07172189 թողարկման պետական երկարարժամկետ արժեկտրոնային պարտատոմսեր է տեղաբաշխել, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից:

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ։ Ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 2 734 միլիոն դրամ, որոնցից 390  միլիոն դրամը՝ ոչ մրցակցային առաջարկություններով:

Տեղաբաշխված պարտատոմսերի  միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 15.4663%, ՝ 15.5400% տոկոս սահմանային եկամտաբերության դեպքում։ (1 դոլարը 384,94 դրամ է)։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև