ՀՀ ԿԲ-ն հաստատել է արվեստի հայտնի գործիչների հուշադրամների էսքիզները

22.11.2011 18:14
ՀՀ ԿԲ-ն հաստատել է արվեստի հայտնի գործիչների հուշադրամների էսքիզները

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ-ն հաստատել է ՀՀ ԿԲ 2012-2013 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված արվեստի հայտնի գործիչներին նվիրված հուշադրամների դիմերեսի և դարձերեսի էսքիզները, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԿԲ մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն՝ 2012-2013 թթ-ին կթողարկվեն արծաթե հուշադրամներ, որոնք նվիրված են ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ-դիմանկարիչ Ստեփան Աղաջանյանի 150-ամյակին, հայտնի աստղագետ Բենիամին Մարգարյանի և  նկարիչ Արա Բեքարյանի 100-ամյակին, հռչակավոր խորհրդային կինոռեժիսոր և սցենարիստ Սերգեյ Փարաջանովին, ինչպես նաև կթողարկվի ոսկե հուշադրամ, որը նվիրված է աշխարհահռչակ հայ ողբերգակ Վահրամ Փափազյանի 125-ամյակին:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև