ՀՀ բանկերի կողմից III եռամսյակում մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն ավելացել է 8%-ով` հասնելով 708,3 մլրդ դրամի

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ բանկերի կողմից 2011 թ.-ի երրորդ եռամսյակում մասնավոր ձեռնարկությունների վարկավորումն ավելացել է 8 տոկոսով՝ հասնելով շուրջ 708,3 միլիարդ դրամի:

Բանկերի երրորդ եռամսյակի արդյունքների վերաբերյալ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունների տվյալների համաձայն՝ 2011 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ հաճախորդներին տրամադրված վարկերի և այլ փոխառությունների ծավալը կազմել է 1 159,1 միլիարդ դրամ՝ եռամսյակի սկզբում գրանցված 1 008,9 միլիարդ դրամի համեմատ: Փաստորեն, մասնավոր ձեռնարկությունների վարկավորմանը բաժին է հասել բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 61,11 տոկոսը:

Ինչպես ցույց է տալիս «ԱՌԿԱ» գործակալության կատարած վերլուծությունը, 2011 թ.-ի սեպտեմբերի վերջի դրությամբ մասնավոր ձեռնարկությունների վարկավորման շուկայում առաջատարի դիրքում է Ամերիաբանկը, որի մասնաբաժինը Հայաստանի բանկային համակարգի կողմից շուկայի այդ հատվածի վարկավորման ընդհանուր ծավալում կազմել է 15,5 տոկոս: Ամերիաբանկի վարկային ընդհանուր պորտֆելում 85,26 տոկոսը կամ 109,5 միլիարդ դրամը բաժին է հասնում մասնավոր ձեռնարկությունների վարկավորմանը:

Մասնավոր ձեռնարկությունների վարկավորման ցուցանիշով առաջատարների թվում պետք է նշել նաև HSBC-Հայաստան բանկը (82,4 միլիարդ դրամ), Հայբիզնեբանկը (73,1 միլիարդ դրամ), ՎՏԲ-Հայաստան բանկը (58,6 միլիարդ դրամ) և ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ (54,3 միլիարդ դրամ): Այս բանկերի ընդհանուր վարկային պորտֆելում այս ցուցանիշի տեսակարար կշիռը կազմել է, համապատասխանաբար, 73,31%, 55,51% և 40,33%:

Միաժամանակ որոշ բանկեր տեղեկատվություն են ներկայացնում փոքր և միջին, ինչպես խոշոր ձեռնարկությունների շրջանում մասնավոր հատվածին վարկերի բաշխման մասին: Մասնավորապես, Ամերիաբանկի կողմից մասնավոր ձեռնարկություններին տրամադրված վարկերի ընդհանուր պորտֆելից 92,8 միլիարդ դրամը բաժին է հասել խոշոր ձեռնարկություններին, 16,7 միլիարդ դրամը՝ փոքր և միջին ձեռնարկություններին, HSBC-Հայաստան բանկի մոտ 56,1 միլիարդ դրամը բաժին է հասել խոշոր ձեռնարկություններին, 26,3 միլիարդ դրամը՝ փոքր և միջին ձեռնարկություններին:

Ընդ որում Հայզբիսնեզբանկի մոտ 29,2 միլիարդ դրամը բաժին է հասել խոշոր ձեռնարկություններին 43,9 միլիարդ դրամը՝ փոքր և միջին ձեռնարկություններին:

Հայաստանում սեպտեմբերի 30-ի դրությամբ գրանցված է 21 առևտրային բանկ: (1 դոլարը 384,03 դրամ է): –0—

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի վրա. ԿԲ նախագահ

Ամերիկյան արժութային շուկայի փլուզումը կարող է բացասաբար անդրադառնալ հայաստանյան շուկայի վրա, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Բաժնետոմսերի շուկայի կապիտալիզացիան մայիսին աճել է 27,4%–ով՝ գերազանցելով 478,8 մլրդ դրամը․ Հայաստանի ֆոնդային բորսա

Բորսայական առևտրի ծավալը աճել է հաշվետու ամսում աճել է 960%-ով՝ գերազանցելով 2,1 մլրդ դրամը։ Բաժնետոմսերով կնքվել է 153 գործարք

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img