HSBC-ն 2011 թ.-ին դարձել է առևտրի ֆինանսավորման լավագույն բանկը աշխարհում. GTR

09.12.2011 15:11
HSBC-ն 2011 թ.-ին դարձել է առևտրի ֆինանսավորման լավագույն բանկը աշխարհում. GTR

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. « HSBC»-ն բրիտանական հեղինակավոր Global Trade Review (GTR) պարբերականի կողմից չորրորդ տարին անընդմեջ ճանաչվել է 2011 թվականի «Առևտրի ֆինանսավորման Լավագույն Բանկը աշխարհում», ուրբաթ «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի մամուլի ծառայությունից:

Ըստ տեղեկատվության՝ «Առևտրի ֆինանսավորման գծով առաջատար բանկերը» գլոբալ հարցման արդյունքներով «Էյչ-Էս-Բի-Սի»-ն առաջին անգամ արժանացել է նաև «Արտահանումը ֆինանսավորող լավագույն բանկը աշխարհում» մրցանակին` այդպիսով դառնալով առաջին բանկը, որը միաժամանակ ճանաչվում է լավագույնը միանգամից երկու անվանակարգերում:

Ինչպես նշում է բանկի մամուլի ծառայությունը, այս ընտրությունը կայացվել է 2011 թվականին աշխարհում առևտրի ֆինանսավորման ոլորտում գործող առաջատար ֆինանսական հաստատություններին գնահատողների` Էյչ-Էս-Բի-Սի-ի առևտրի ֆինանսավորման ծառայություններից օգտվող հաճախորդների և GTR-ի ընթերցողների կողմից տրված շուրջ վեց հազար քվեների արդյունքում:

«Այս արդյունքը փաստում է, որ միջազգային բիզնեսը ամբողջ աշխարհում համարում է «Էյչ-Էս-Բի-Սի»-ին առևտրի ֆինանսավորման առաջատար բանկը», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

«Չափազանց հպարտ եմ, որ Էյչ-Էս-Բի-Սի Խմբի ընդհանուր հաջողության մեջ իր ավանդն է ունեցել նաև «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան»-ը, որին բաժին է ընկնում Հայաստանի առևտրի ֆինանսավորման շուկայի 30 տոկոսը», - նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան»-ի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը:

Նրա խոսքերով՝ «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան»-ը շարունակում է խթանել առևտրի ֆինանսավորման ծառայությունների բոլոր տեսակները Հայաստանում` ավելի քիչ ծախսերով բարձրորակ լուծումներ տրամադրելով և հաճախորդների միջազգային առևտրային գործարքների ապահովությունը երաշխավորելով:

Հայաստանում միջազգային բիզնեսի համար աշխարհի լավագույն բանկը լինելու` «Էյչ-Էս-Բի-Սի»-ի ռազմավարությանը համապատասխան, այս տարի, շնորհիվ Հայաստանում բանկի ներկայությանը, «Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան»-ի ավելի քան 4 տասնյակ հաճախորդների հնարավորություն ընձեռվեց մասնակցել համաեվրոպական համաժողովների` հունիսին Շանհայում կայացած «Առևտրի Փոխանակմանը», Համբուրգում հոկտեմբերի վերջին տեղի ունեցած  «Առևտրի Գագաթնաժողովին», ինչպես նաև Եվրոպական Բիզնես Մրցանակաբաշխությանը:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն «HSBC Bank plc» խմբի անդամ է, գրանցվել է 1995 թ.-ի սեպտեմբերի 25-ին: «HSBC Europe BV» հոլդինգային ընկերությանն է պատկանում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի փաթեթի 70 տոկոսը, բաժնետոմսերի 30 տոկոսը պատկանում է «Wings Establishment»-ին: «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն 2009 թ.-ի հունվարի վերջից NASDAQ OMX Արմենիա բորսայի անդամ է: (1 դոլարը 383,54 դրամ է)-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև