Հայաստանում ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը հունվարին կազմել է շուրջ 591,7 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ապահովագրական ընկերություններն ընթացիկ տարվա հունվարին ԱՊՊԱ-ի 2 675 փոխհատուցում են վճարել՝ շուրջ 591,1 մլն դրամ ընդհանուր գումարի չափով, տեղեկացվում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կայքում:

«Ըստ հունվարի 31-ի տվյալների՝ Հայաստանում ապահովագրված է ավելի քան 311,8 հազար տրանսպորտային միջոց, փոխհատուցումների վճարման հայտերի թիվը կազմել է շուրջ 2,9 հազար, ընդ որում՝ 18 դեպքի առթիվ հայտերը չեն բավարարվել»,- նշվում է կայքում:

Բացի այդ, ներկայումս վճարման գործընթացում է գտնվում 111,8 մլն դրամ ընդհանուր գումարի չափով փոխհատուցում:

Միաժամանակ պարգևավճարների ծավալը կազմել է շուրջ 6,9 մլրդ դրամ:

Այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է ութ ընկերություն:

Ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը (ԱՊՊԱ) Հայաստանում գործում է 2011թ.-ի հունվարի 1-ից:

2006թ.-ի հունվարի 1-ից հանրապետության ապահովագրական շուկայի վերահսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը, որի կազմում գործում է միասնական ֆինանսական հսկողության համակարգը ($1-388,62 դրամ): –0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ ֆինանսների նախարարը պարզաբանել է Հայաստանի պետական պարտքի ավելացման պատճառը

Հայաստանի պետական պարտքը 2025 թվականին, 2024 թվականի համեմատ, աճել է 8,8%-ով, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի և ռուբլու փոխարժեքները բարձրացել են, մինչդեռ դոլարի փոխարժեքը նվազել է․ ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի հունիսի 5-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,  հունիսի 4-ի համեմատ նվազել է 0.05 կետով՝ կազմելով 368.54 դրամ

Հայաստանում մայիսին գրանցվել է 4,2% գնաճ

Մայիսին, նույն տարվա ապրիլի համեմատ, արձանագրվել է 0,8% գնանկում

Հաճախորդների շնորհակալության օր Գյումրիում․ IDBank (ՎԻԴԵՈ)

IDBank-ի՝ հաճախորդներին անառիթ շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու օրն այս անգամ Գյումրիի մասնաճյուղում էր

ՀՀ ԿԲ նախագահը նշել է ոսկու գների աճի ֆենոմենները

Ոսկու գների աճի հետևում մի քանի ֆենոմեն է թաքնված, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img