Հայաստանի տնտեսական աճը 2012-2013թթ.-ին կարող է կազմել 6-7 տոկոս. ԶԵԱԲ-ի վերլուծաբաններ

05.04.2012 17:24
Հայաստանի տնտեսական աճը 2012-2013թթ.-ին կարող է կազմել 6-7 տոկոս. ԶԵԱԲ-ի վերլուծաբաններ

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ապակայունացնող շոկերի բացակայության դեպքում 2012-2013 թթ.-ի ընթացքում Հայաստանի տնտեսությունը կվերադառնա առավել հավասարաչափ և արագ աճի, որը կարող է տարեկան կազմել 6-7 տոկոս: Այդ մասին ասվում է «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված՝ Զարգացման եվրասիական բանկի վերլուծական վարչության կողմից հրապարակված հերթական «ԱՊՀ մակրոդիտարկման» մեջ:

Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն՝ ՀՀ բյուջեի բնագավառում գործող կողմնորոշումները դրա իրագործում են ենթադրում՝ 2012թ.-ին ՀՆԱ-ի 3,1 տոկոս և 2013թ.-ին՝ ՀՆԱ-ի 2,3 տոկոս դեֆիցիտով:

Միաժամանակ ԶԵԱԲ-ի փորձագետներն ամփոփել են 2011թ.-ի արդյունքները, որոնց համաձայն՝ ԱՊՀ երկրների շրջանում Հայաստանը զբաղեցնում  է երկրորդ տեղը՝ 4,7 տոկոս ցուցանիշով 2011թ.-ի գնաճի նվազագույն մակարդակով: Տվյալ ցուցանիշով առաջին տեղը զբաղեցնում է Ուկրաինան՝ 4,6 տոկոս ցուցանիշով:

Հետազոտության մեջ առկա է տարածաշրջանի առանձին երկրների զարգացման կանխատեսումները, առաջին հերթին, նրանց համար առավել արդիական խնդիրների կտրվածքով:

Մասնավորապես՝ ըստ վերլուծաբանների՝ եթե աշխարհում պակասում է տնտեսական իրավիճակի անորոշությունը, կարելի է ներդրումային ակտվիության ակտիվացում և Ռուսաստանի տնտեսական աճի արագացում ակնկալել: Այդ սցենարի շրջանակներում՝ ԶԵԱԲ-ի փորձագետները Ռուսաստանի տնտեսության 5 տոկոսանոց աճ են կանխատեսում 2012թ.-ի արդյունքներով, իսկ 2013թ.-ին՝ 5,5 տոկոս:

Աղբյուրի համաձայն՝ Ղրղզստանում 2012-2013թթ.-ի ընթացքում պետբյուջեի պակասորդը կանխատեսվում է ՀՆԱ-ի 5,1 տոկոս մակարդակով: Ռուսաստանի և Ղազախստանի տնտեսությունների աճի տեմպերի դանդաղման դեպքում հնարավոր է դրամական փոխանցումների ծավալների իջեցում: Դա կարող է անդրադառնալ վճարային հաշվեկշռի կայունության վրա, որի ընթացիկ օպերացիաների հաշվետվության պակասորդը կանխատեսվում է ՀՆԱ-ի 7 տոկոսի մակարդակում:

Միաժամանակ ելնելով նրանից, որ եվրոպական երկրներն աշխարհագրորեն միմյանց մոտ են գտնվում, հնարավոր է սպասել եվրագոտում հետաճի զգալի ազդեցություն Մոլդովայի տնտեսության վրա: Առաջին հերթին դա կարող է անդրադառնալ առևտրի անհավասարակշռության ավելացման և աշխատանքային միգրանտներից փոխանցումների նվազման վրա: Սակայն 2013թ.-ին հակաճգնաժամային միջոցների դրական ազդեցություն և աճի արագ տեմպերի վերադարձ է սպասվում:

Զեկույցի համաձայն՝ 2011թ.-ի ընթացքում ԱՊՀ տնտեսությունների վերականգնումն անդրադարձավ տարածաշրջանի երկրների ֆիսկալ ցուցանիշների վրա՝ նույնիսկ այն երկրների, որոնց համար բնորոշ է պետական ֆինանսների անհավասարակշռությունը, դեպի լավն է փոխվել պարտքի հետ կապված իրավիճակը՝ Ղրղզստանում, Տաջիկստանում և Ուկրաինայում ՀՆԱ-ի արտաքին պարտքի մասնաբաժինը միջինը նվազել է 6 տ.կ.-ով:

Բացի այդ, անցյալ տարվա առանձնահատկությունը դարձավ ռեկորդային բարձր բերքը, որը նախորդ տարվա «ցածր բազայի» էֆեկտի հետ մեկտեղ ձևավորեց գյուղատնտեսական տարածաշրջանի միջին կշռված աճը՝ 20 տոկոս մակարդակում:

ԶԵԱԲ-ը ստեղծվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006թ. հունվարին:

Բանկի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ դոլարը: Բանկի մասնակից-պետություններն են ՌԴ-ն, Ղազախստանը, Հայաստանն ու Տաջիկստանը: Հայաստանը համագործակցում է ԶԵԱԲ-ի հետ 2010 թ.-ի ապրիլից: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև