Հայաստանում ֆիզիկական անձանց համար ավանդների միջին տոկոսադրույքները նվազել են 0,25 տոկոսային կետով և 8,7% կազմել

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ֆիզիկական անձանց համար ավանդների միջին տոկոսադրույքները մարտին, փետրվարի համեմատ, նվազել են 0,25 տոկոսային կետով և 8,7% կազմել, նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում:

Ընդ որում` իրավաբանական անձանց համար միջին տոկոսադրույքները նախորդ ամսվա համեմատ չեն փոխվել և մարտի վերջին կազմել են 7,7%:

Ինչպես նշվում է կայքում, Հայաստանում ավանդների միջին տոկոսադրույքը մարտին, փետրվարի համեմատ, նվազել է 0,1 տոկոսային կետով և կազմել 8,2%:

Մարտի 31-ի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ՝ 44 մասնաճյուղով: ($1 – 394,45 դրամ)—0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի ապահովագրական շուկան թերագնահատված է, բայց ունի աճի մեծ ներուժ․ ԿԲ

Խոսելով ապահովագրական շուկայի մասին՝ Նուրբեկյանը խոստովանել է, որ Հայաստանում ապահովագրական ծառայությունների թափանցելիության մակարդակը դեռևս հարաբերականորեն ցածր է մնում

Մայիսին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ եղել է 4.7%-ով ցածր, քան մեկ տարի առաջ

2026 թ․-ի մայիսին հայկական դրամի հաշվարկային միջին փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 368.5 դրամ՝ 2025 թ․-ի մայիսի 386.6 դրամի դիմաց

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգի ուղղությունը՝ հեռավար սպասարկումը բարձրացնելով նոր մակարդակի

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ներկայացուցչության նոր ղեկավար է նշանակել

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Ռեմոն Զաքարիային նշանակել է Հայաստանում իր ներկայացուցչության նոր ղեկավար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img