Հայաստանում ավանդների տոկոսադրույքները սեպտեմբերին նվազել են միջինը 0,4 տոկոսային կետով՝ հասնելով 8.3%-ի

23.10.2012 14:46
Հայաստանում ավանդների տոկոսադրույքները սեպտեմբերին նվազել են միջինը 0,4 տոկոսային կետով՝ հասնելով 8.3%-ի

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ավանդների տոկոսադրույքն այս տարվա սեպտեմբերին կազմել է 8.3 տոկոս՝ նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ կրճատվելով 0.4 տոկոսային կետով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Ըստ ԿԲ տվյալների, դրամային կարճաժամկետ ավանդների միջին տոկոսադրույքը սեպտեմբերին կազմել է 9.8%՝ նախորդ ամսվա համեմատ կրճատվելով միջինը 0,1 տ.կ.-ով:

Միաժամանակ արտարժույթով ավանդների միջին տոկոսադրույքը հուլիսին կազմել է 5,7 տոկոս՝ գրանցելով միջինը 0,1 տ.կ. անկում:

Միաժամանակ դրամային երկարաժամկետ ավանդների միջին տոկոսադրույքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 11 տոկոս` ավելանալով 0,1 տ.կ.-ով, իսկ արտարժութային ավանդներինը՝ 6.8 տոկոս՝ կրճատվելով 1,2 տ.կ.-ով։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև