Հայաստանում ավանդների տոկոսադրույքները փետրվարին կրճատվել են միջինը 0,1 տ.կ.-ով և կազմել 8,3 տոկոս

22.03.2012 15:26
Հայաստանում ավանդների տոկոսադրույքները փետրվարին կրճատվել են միջինը 0,1 տ.կ.-ով և կազմել 8,3 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ավանդների միջին տոկոսադրույքը փետրվարին, անցյալ ամսվա համեմատ, կրճատվել է 0,1 տ.կ.-ով և հասել 8,3 տոկոս մակարդակի, նշվում է ՀՀ ԿԲ կայքում տեղադրված տեղեկատվության մեջ:

ԿԲ տվյալների համաձայն` դրամով իրականացված կարճաժամկետ ավանդների միջին տոկոսադրույքը փետրվարին կազմել է 9,5 տոկոս՝ հունվարի համեմատ կրճատվելով միջինը 1 տ.կ.-ով:

Միաժամանակ արտարժութով իրականացված կարճաժամկետ ավանդների տոկոսադրույքը կազմել է 5,8 տոկոս՝ միջինը 0,4  տ.կ.-ով աճ գրանցելով:

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում դրամով երկարաժամկետ ավանդների միջին տոկոսադրույքը կազմել է 10,8 տոկոս՝ ավելանալով 0,7 տ.կ.-ով, իսկ արտարժույթով ավանդներինը՝ 7 տոկոս՝ կրճատվելով 0,8 տ.կ.-ով ($1- 388,12 դրամ): –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև