Դոլարային հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը Հայաստանում ապրիլին կրճատվել է մինչև 12,3 տոկոս

24.05.2012 13:26
Դոլարային հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը Հայաստանում ապրիլին կրճատվել է մինչև 12,3 տոկոս
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Դոլարային հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը Հայաստանում ապրիլին, մարտի համեմատ, կրճատվել է 0,4 տ.կ.-ով՝ մինչև 12,3 տոկոս, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի հաշվետվությունում:
Միաժամանակ, տվյալների համաձայն, 2012 թվականի ապրիլին դրամային հիփոթեքային վարկերի իջին տոկոսադրույքն աճել է 0,3 տ.կ.-ով՝ մինչև 12,6 տոկոս:
Դրան զուգընթաց, Հայաստանի առևտրային բանկերի կողմից ապրիլին տրված դրամային երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքը կազմել է 15,8 տոկոս՝ մարտի համեմատ կրճատվելով 1,2 տ.կ.-ով, իսկ արտարժութային վարկերինը՝ 13,2 տոկոս՝ կրճատվելով 0,2 տ.կ.-ով:
Միաժամանակ, ապրիլին դրամային կարճաժամկետ վարկերը միջինը տրվել են 17 տոկոս տոկոսադրույքով՝ մարտի համեմատ չփոխվելով, իսկ արտարժութային վարկերը՝ 14,1 տոկոսով՝ 14 տոկոսի փոխարեն: ($1- 401,59 դրամ է) —0

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև