Հուլիսին վարկերի տոկոսադրույքները կրճատվել են միջինը 0,2 տոկոսային կետով՝ հասնելով 9%-ի

27.08.2012 16:25
Հուլիսին վարկերի տոկոսադրույքները կրճատվել են միջինը 0,2 տոկոսային կետով՝ հասնելով 9%-ի

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում վարկերի տոկոսադրույքն այս տարվա հուլիսին կազմել է 9 տոկոս՝ նախորդ ամսվա ցուցանիշի համեմատ կրճատվելով 0,2 տոկոսային կետով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Ըստ ԿԲ տվյալների, դրամով տրամադրված կարճաժամկետ վարկերի միջին տոկոսադրույքը հուլիսին կազմել է 10,1%՝ նախորդ ամսվա համեմատ ավելանալով միջինը 0,9 տ.կ.-ով:
Միաժամանակ արտարժույթով տրամադրվող վարկերի միջին տոկոսադրույքը հուլիսին կազմել է 5,9 տոկոս՝ գրանցելով միջինը 0,9 տ.կ. անկում:

Միաժամանակ դրամային երկարաժամկետ վարկերի միջին տոկոսադրույքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 11,7 %՝ ավելանալով 0,4 տ.կ.-ով, իսկ արտարժութային վարկերինը՝ 8,2%՝ կրկին կրճատվելով 1,4 տ.կ.-ով ($1- 409,4 դրամ է): –0—


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև