Դոլարային հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը Հայաստանում հուլիսին կրճատվել է մինչև 0,1 տ.կ.-ով

28.08.2012 14:35
Դոլարային հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը Հայաստանում հուլիսին կրճատվել է մինչև 0,1 տ.կ.-ով

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի. /ԱՌԿԱ/. Դոլարային հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը Հայաստանում 2012թ.-ի հուլիսին, նախորդ ամսվա համեմատ, կրճատվել է 0,1 տ.կ.-ով՝ հասնելով մինչև 12,5 տոկոսի, նշվում է Հայաստանի Կենտրոնական բանկի հաշվետվությունում:

Միաժամանակ, տվյալների համաձայն, 2012 թվականի նշված ժամանակահատվածում  դրամային հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքն աճել է 0,2 տոկոսով և ամրապնդվել 12,4 տոկոսի մակարդակում:

Դրան զուգընթաց, Հայաստանի առևտրային բանկերի կողմից հուլիսին տրված դրամային երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքը կազմել է 16,8 տոկոս՝ նախորդ ամսվա համեմատ ավելանալով 0,8 տոկոսով, իսկ արտարժութային վարկերինը՝ 13,3 տոկոս՝ մեկ ամսում ավելանալով 0,2 տ.կ.-ով:

Միաժամանակ, հուլիսին դրամային կարճաժամկետ վարկերը տրվել են միջինը 16,8 տոկոս տոկոսադրույքով՝ նախորդ ամսվա  համեմատ անփոփոխ մնալով, իսկ արտարժութային վարկերը՝ 13,4 տոկոսով՝ նախորդ ամսվա 13,6 տոկոսի փոխարեն: ($1- 409,70 դրամ է) —0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև