Արժույթի շուկայում դրամի արժեքն այսօր իջել է համարյա հինգ կետով

06.06.2012 18:12
Արժույթի շուկայում դրամի արժեքն այսօր իջել է համարյա հինգ կետով

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայկական դրամն այսօր միանգամից հինգ կետով արժեզրկվել է՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 413,26 դրամ նիշին: Միաժամանակ դոլարի բորսային փոխարժեքը մեծացել է 3,7 դրամով՝ հասնելով 414,73 դրամի:

FOREX CLUB-ի վերլուծաբան Միքայել Վերդյանը, «ԱՌԿԱ» գործակալությանը մեկնաբանելով դոլարի փոխարժեքի հետ կապված իրավիճակը հայկական բորսայում, նշեց, որ եթե Հայաստանի Կենտրոնական բանկը շարունակի իր միջամտությունները արժույթի շուկայում, ապա առաջիկա օրերին բորսային փոխարժեքը կկայունան մեկ դոլարի դիմաց 410 դրամի սահմաններում:

«Այս կանխատեսումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այսօր արդեն Կենտրոնական բանկը միջամտել է արժույթի առուվաճառքին»,- ավելացրեց փորձագետը:

Այլապես, ըստ Վերդյանի, դոլարի բորսային փոխարժեքը կարող է հասնել մեկ դոլարի դիմաց 417 դրամի:
Փորձագետը նշեց, որ դոլարի ամրապնդման միտումը պայմանավորված է մեծ պահանջարկով, որն այսօր առկա է բոլոր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:--0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև