Հայկական բորսայում արժեթղթերով գործարքների ծավալը մայիսին կրճատվել է 18,2%-ով՝ կազմելով 436,6 մլն. դրամ

14.06.2012 10:55
Հայկական բորսայում արժեթղթերով գործարքների ծավալը մայիսին կրճատվել է 18,2%-ով՝ կազմելով 436,6 մլն. դրամ
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում 2012թ. մայիսին, ապրիլի համեմատ, գրանցվել է արժեթղթերով գործարքների ծավալի անկում:  NASDAQ OMX Արմենիա բորսայում արժեթղթերով գործարքների ծավալը մայիսին կազմել է մոտ 356,6  մլն. դրամ՝ ապրիլի մոտ 435,7 մլն. դրամի դիմաց՝ կրճատվելով 18,2%-ով:
Միաժամանակ կորպորատիվ պարտատոմսերով գործարքների ծավալը կազմել է ավելի քան 1,8 մլն. դրամ կամ ընդհանուր ծավալի 0,5%-ը: Պետական պարտատոմսերով գործարքների ծավալը կազմել է մոտ 354,8 մլն. դրամ կամ 59,5%: Բաժնետոմսերով գործարքներ մայիսին չեն իրականացվել:
Ըստ NASDAQ OMX Արմենիայից ստացված տվյալների «ԱՌԿԱ» գործակալության իրականացրած վերլուծության՝ մայիսի առևտրային նստաշրջանների ժամանակ գործարքներն իրականացվել են պետական պարտատոմսերով և մեկ մասնավոր ընկերության կորպորատիվ պարտատոմսերով:
NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ. նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ. հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:
2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առքուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առքուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին: (1 դոլարը 396,98 դրամ է)-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև