ՀՀ կենտրոնական բանկի նախագահը Բուխարեստում մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը

15.06.2012 11:08
ՀՀ կենտրոնական բանկի նախագահը Բուխարեստում մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 15-17-ը մասնակցելու է Բուխարեստում (Ռումինիա) կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվելու են «Հարկաբյուջետային կոնսոլիդացիան, կառուցվածքային բարեփոխումները և տնտեսական աճի շարունակականությունը Եվրոպայում», «Ֆինանսական կայունությունը և զարգացող շուկաների ռիսկերը», «Պետական պարտքի կառավարում՝ ճգնաժամի դասերը» թեմայով հարցեր:
Միջոցառման շրջանակում նախատեսված են նաև ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հանդիպումները Հոլանդիայի ենթախմբի երկրների կենտրոնական բանկերի ղեկավարների հետ:--0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև